Ինչպիսի խոր քաոսի, կառավարման ճգնաժամի ու ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ է թաղվել մեր երկիրը

Առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող իրողություններ կան, որոնք իրականում ոչ միայն սերտորեն կապված են միմյանց հետ, այլեւ բացահայտում են, թե ինչպիսի խոր քաոսի, կառավարման ճգնաժամի ու ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ է թաղվել մեր երկիրը, ինչքան բան է այս տարիներին ավերվել եւ ինչքան մակերեսային է դարձել մեր վերաբերմունքը շատ հարցերի նկատմամբ:
Ահա` մետրոյում գնացքները կանգ են առել, մետրոյի աշխատանքը խափանվել է` պաշտոնական բացատրությունը հոսանքի տատանումն է, կարելի է կարծել Հայաստանում երբեք հոսանքը չի տատանվել եւ 90-ականների անհոսանք տարիները չեն եղել` երբ մետրոն անխափան գործում էր:
Կոմիտասում հսկա սուպերմարկետ է հրդեհվել` կրակը բոցկլտում է, փրկարարները հրդեհ են հանգցնում: Ամառ չէ, հրդեհավտանգ շրջան չէ:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակն է կտրուկ վատացել կալանավայրում` տեղափոխել են հիվանդանոց: Մարդը հաղթել է ընտրություններում եւ հայտնվել բերդում:
Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ են հարուցել, դրա նախորդ օրն էլ 1 օրվա մեջ 3 տարբեր նիստեր են արել` ՍԷԿՏ-ը փակելու համար:
Վաղարշապատում դպրոցի տնօրենը բացեիբաց ընտրակաշառք է բաժանում` հօգուտ իշխանական թեկնածուի եւ հպարտորեն հայտարարում է, թե` դա իր ՀԿ-ով է անում, միշտ է արել, լավ է անում, էլի է անելու: 2 օր շարունակ լրատվամիջոցները լուսաբանում են` ոչ մեկի վեջը չի: Հո ընդդիմադիր չի՞, որ արագ կալանավորեն, բերդ տանեն, կամ արգելեն:
Այ մեկ ուրիշ տնօրենի մարզպետը շուտափույթ ազատել է պաշտոնից, քանի որ նա ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավին է ներկա գտնվել, հարեւանը տեսել է` նկարել է ու մատնագիրն արագ ուղարկել մարզպետարան, սրանք էլ շուտ ազատել են ու նոր մարդ նշանակել:
Բագրատ սրբազանը դատարանում հերքել է Քննչական կոմիտեի նախագահի նախորդ օրվա սուտը, թե` մեղադրյալներն իրենց ձեռքով գրած ապացույցներ ունեին` ահաբեկչության նախապատրաստության մասին:
Մայր Աթոռը հերթական կարգազանց քահանային է կարգալույծ արել` Եկեղեցու կանոնակարգը խախտելու համար:
Եւ օրվա ցնծությունը. ՀՀ իշխանությունները հրճվանքի մեջ են` ռուսական ցորենը ոչ թե Փոթիով է եկել, այլ Ադրբեջանով, որտեղից էլի մտել է Վրաստան ու հասել Հայաստան: Ընդ որում, բերողն էլ մասնավոր ընկերություն է: Բայց իշխանությունում այնպիսի ցնծություն է տիրում, կարծես վերջին ամիսներին հաց չէին կերել` հացի դեֆիցիտ կար երկրում, սովալլուկ հայերը վերջապես հաց են ստացել:

Արմինե Օհանյան 

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Երբ իմ տղան զինվորին ջուր էր տալիս, Ալեն Սիմոնյանն իր համար հարս էր ման գալիս․ Խաչիկ Մանուկյան (video) Աննա՛, ջհանդամը բաժանվեք․ Ժողովուրդը ձեզ մի պատասխան ա տալիս․ արցախցի (video) Էսպես չի՛ մնալու, ամեն ինչ փոխվելու է, մտածե՛ք՝ գլուխներդ կախ ման եք գալու․ Վարդան Ղուկասյան (video) Նիկո՛լ, քեզ աջ ու ձախ գիտենք՝ ինչ են անում․ 800 հազարի Սումգայիթ վերադարձի հարցը լինելու է․ արցախցի (video) Ձախողե՛լ եք․ Արման Ղազարյանի հարցից նախարարը նեղվեց (video) Զախարովան զարմացած է․ «Գուցե նրանք ինչ որ բան կոտրել են» (video) «Սադրողը դու՛ք եք»․ «Ինչի՞ չեք ինքնահրկիզվում»․ Ագնեսա Խամոյանի հարցից ՔՊ-ականները լարվեցին (video) Ռուբեն Ռուբինյա՛ն, «զադերշկան» ինչու՞մն է․․․ եկեք, էդ թուղթը տեսեք․ Քրիստինե Վարդանյան (video) Նվազագույն աշխատավարձը պետք է դարձնեք 95 հազար. Նվազագույն աշխատավարձն իրական կյանքում դեր չունի (video) Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը ջղաձգվեց․ «Սադրում եք, դուք բան չե՛ք կարա անեք» (video) 4 պատերազմ բերածները «լափած արյան փողերով» իրենց հարսանիքն ու նշանն են անում. արցախցու կոշտ խոսքը (video) Լավ լսեք՝ ինչքան ինձ բանտում պահեք,ՔՊ-ն ավելի քիչ ձայն է ստանալու իմ քաղաքում․Ղուկասյանի սուր ելույթը (video) «Դեսանտ են իջեցրել»․ Ի՞նչ զգուշացրեց Աննա Հակոբյանը․ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան (video) Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով (video) «Եթե իշխանությանը հակադարձելու գործընթացը իրականացվի համակարգված և համընդհանուր ձևով, իշխանական պրոպագանդայի կառուցվածքում լրջագույն ճաքեր կառաջանան». Արմեն Հովասափյան Ալեն Սիմոնյա՛ն, «աբիժնիկի» նման ես քեզ պահում, բայց պատասխան ես տալու․ արցախցի (video) Դատախազները պահանջում են Վարդան Ղուկասյանին ևս 3 ամիս պահել բանտում (video) ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան Վարդան Ղուկասյանն՝ ընդդիմության հաղթանակի մասին․ ի՞նչ է սպասվում իշխանությանը (video) Վախեցած իշխանության ջղաձգումները Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը սարսափում Ռոբերտ Քոչարյանից. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թեւանյան Հով նստած ենք, ու՞ր գնանք․ Վարդան Ղուկասյանը՝ ոստիկանին (video) Արտակարգ դեպք՝ պանդոկում «Աննան ասաց՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, Նիկոլից փախեք»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am