Ասում են` ինչո՞ւ է Ալիեւը Սեւանը Գյոյչա ասում, մի կարկառուն ՔՊ-ական պատասխանում է՝ ներքին աուդիտորիայի համար են անում` ադրբեջանցիներին է ուղղված

Ասում են` ինչո՞ւ է Ալիեւը Սեւանը Գյոյչա ասում, մի կարկառուն ՔՊ-ական պատասխանում է՝ ներքին աուդիտորիայի համար են անում` ադրբեջանցիներին է ուղղված: Հարց է ծագում` իսկ դուք ներքին աուդիտորիա չունե՞ք։ Դուք ձեր ներքին աուդիտորիային սիրաշահելու, նրա ազգային արժանապատվությունը շոյելու, նրա առաջ պատիվ ու թասիբ ունեցող իշխանություն երեւալու խնդիր չունե՞ք: ՔՊ առաջնորդն ավելի հեռուն է գնում, ասում է` բա լա՞վ է, որ դուք ամբողջ օրը Արցախ-Արցախ եք ասում, «խեղճ ադրբեջանցիները» ո՞նց դիմանան: Բա եթե դուք Արցախ եք ասում, նրանք էլ պետք է Գյոյչա ու Բասարգեչար ասեն: Էստեղ դժվար է չհայհոյելը, բայց փորձենք քաղաքակիրթ լեզվով տարրական բաներ հասկացնել այս ազգակործաններին:
Բասարգեչար երբեմն հայերն էլ են ասում, մանավանդ` տարեց մարդիկ: Առհասարակ` մեր լեզվում լիքը ադրբեջանա-թուրք-պարսկական տերմիններ ու բառեր կան, ինչպես եւ դրանց բառապաշարում լիքը հայկական բառեր` իրար կողքի ապրող ժողովուրդները սովորաբար լեզվական փոխանակումներ են ունենում եւ դա նորմալ է: Ասենք, ֆրանսիացիների, գերմանացիների, իտալացիների լեքսիկոնում անհաշիվ փոխառություններ կան միմյանցից, բայց ոչ մեկը չի կարծում, թե բառերի ու տեղանունների նույնականությունը զավթողական քաղաքականության, մեկը մյուսին ոչնչացնելու մտադրությունների մասին է վկայում: Իսկ Ադրբեջանի պարագայում «Գյոյչան» համակցված է բազում այլ դրսեւորումների հետ, որոնք վկայում են այդ երկրի ագրեսիվ, հակահայկական մտադրությունների, թշնամանքի մասին:
Ինչ վերաբերում է Արցախ տեղանունն օգտագործելուն: Որ դու եւ քո կիրթ «յոլդաշը» երկինք էլ թռնեք, հետո իջնեք գետնին, միեւնույնն է` Արցախը հայկական է, հայերն այնտեղ բնակվել են անհիշելի ժամանակներից եւ ոչ մի թուրք զավթիչ, կամ հայի դավաճան չի կարող այդ իրողությունը փոխել:

Արմինե Օհանյանի գրառումը

դիտվել է 372 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am