Երևան-Բաքու գործընթացում կա միջնորդ, սակայն բանակցություններում գերիշխողը երկկողմ տրամաբանությունն է․ վերլուծաբան․ 168.am

Ալիևի նախօրեի հայտարարությունը, որ Ցարական Ռուսաստանի քարտեզներով «Սևանա լիճ չէ, այլ Գյոյչա լիճ է» Հարավային Կովկասում, այսպես կոչված, հաստատված խաղաղության շուրջ կասկածների հերթական ալիքը բարձրացրեց։

 Այսօր ՀՀ-ում կազմակերպված միջազգային փորձագիտական ֆորումի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր երկար-բարակ ելույթում փորձեց իբրև թե պատասխանել Ալիևին, ինչը, սակայն, ավելի շատ նման էր Ալիևի հայտարարություններն արդարացնելուն։ Խուսափելով Ալիևին քննադատելուց, Փաշինյանը, պահը բաց չթողնելով, Ալիևին շնորհակալություն հայտնեց՝ ըստ էության կոչ անելով մի կողմ դնել պատմությունը, կենտրոնանալ ներկա իրողությունների վրա, կերտելով ներկայիս պատմությունը։

Փաշինյանը նշում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական առումով կոնֆլիկտն ավարտված է, սակայն սոցիալ-հոգեբանական առումով այն դեռևս կա և հնարավոր չէ մի արգելակի կամ լծակի գործադրմամբ կանգնեցնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն հնարավոր է կանգնեցնել քաղաքական առաջնորդությամբ։

«Մենք ուզում ենք լինել պատմության սպառո՞ղ, թե՞ մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչն ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը: Բայց մյուս կողմից՝ չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող՝ նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»,- հայտարարեց Փաշինյանը։


Եվ ուշագրավն այն է, որ ըստ էության կառավարությանն առընթեր կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված Օրբելի-2025 ֆորումի ընթացքում Փաշինյանի ելույթին հաջորդած փորձագիտական կարծիքներում կարմիր թելի նման ձգվում էր այն միտքը, որ Հարավային Կովկասում չկա խաղաղություն։

Չնայած ադրբեջանցի վերլուծաբանների ոգևորված ելույթներին, և՛ իրանցի, և՛ ռուս վերլուծաբանները, կարևորելով ռեգիոնում խաղաղությունը, մնայուն ու երկարատև խաղաղության համար կարևոր էին համարում փոխադարձությունը՝ քայլերը երկու կողմից, գործընթացը, որտեղ չկա անընդհատ շահող և անընդհատ պարտվող, գործընթացը, որտեղ չկա գերակայող մեկ երկիր ու պատժիչ գործողություններ այդ երկրի կողմից հանուն իբրև թե «խաղաղության», կարևորում էին գործընթացը,որում կա ռեգիոնալ բոլոր տերությունների շահը։ Ընդհանուր առմամբ հաստատված խաղաղության մասին հայտարարությունները ողջունում են բոլորը, սակայն զուգահեռաբար արձանագրում, որ խաղաղություն դեռ չկա՝ սահմանները փակ են, չկա փոխվստահություն, և այլն, և այլն։

Հարավկովկասյան թեմատիկայով զբաղվող վերլուծաբանները լավ են հասկանում, որ խաղաղության իրական օրակարգ չկա, կա մեկ այլ իրականություն, որում Ադրբեջանը փոխել է տարածաշրջանի ուժային բալանսը և փորձում է օրինականացնել ստատուս-քվոն, որը ձևավորվել է ուժի կիրառմամբ։ Ադրբեջանի ղեկավարությունը, խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ, շարունակում է տարածքային պահանջների և պատմական վերաշարադրումների լեզուն։ Այս մոտեցումը խաղաղության գործընթացը դարձնում է վերահսկողության և պարտադրանքի գործիք, այլ ոչ թե վստահության կառուցման գործընթաց։

Կեղծ խաղաղության դիսկուրսի վտանգն այն է, որ այն ստեղծում է կեղծ կայունության պատրանք թե ներսում, թե դրսում։ Այս ամենը ձևավորում է ոչ թե խաղաղություն, այլ թուլացած անվտանգային նոր իրականություն։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ հաստատված խաղաղությունը հաստատված բարիդրացիությունն է, երկու երկրների միջև լավ հարաբերությունները, որը Երևանի ու Բաքվի դեպքում դեռ գոյություն չունի։ Բայց, նրա որակմամբ, գայթակղությունը, իհարկե, մեծ է՝ պայմանավորվածություններից ու Թրամփի միջնորդությունից հետո իրավիճակն անվանել խաղաղություն, սակայն խաղաղության գլխավոր պայմանավորվածությունը՝ համաձայնագիրը, չի ստորագրվել, չի վավերացվել։

«Նման հակամարտության գոտիներում խաղաղության հաստատումը շատ երկարատև գործընթաց է, երբեմն տապալվող գործընթաց է, այդ թվում՝ արտաքին խաղացողների ու բարդ աշխարհաքաղաքականության պատճառով։ Մեկ հանդիպումից ու պայմանավորվածությունից հետո կարելի է ամեն բան հայտարարել, սակայն դա պետք է հարցեր չառաջացնի, լինի կատարված հանգամանք: Եթե խաղաղություն է, կա երկկողմ խաղաղ տրամադրվածություն, ապա ինչո՞ւ են արվում հայտարարություններ պատմական արդարության վերականգնման, թշնամական տրամաբանության շրջանակում։

Տեսնում ենք կողմերի միջև բարդ դիրքավորում՝ Ադրբեջանի կողմից մաքսիմալիստական դիրքորոշումներ, Հայաստանի կողմից ցանկություն՝ ստորագրել փաստաթուղթը հնարավորինս շուտ և ռեգիոնում աշխարհաքաղաքական լրջագույն մրցավազք, որպիսին դժվար է հիշել, թեև մրցակցություն դերակատարների միջև մշտապես եղել է»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը։

Մյուս խնդիրը, նրա խոսքով, այն է, որ ներկայումս չկա արտաքին որևէ դերակատար, որը հանդես է գալիս կամ ցանկություն ունի հանդես գալ՝ որպես այս պայմանավորվածությունների երաշխավոր։

«Միջնորդն այլ բան է, ԱՄՆ նախագահը դիրքավորված է՝ որպես միջնորդ, և ցանկանում է հնարավորինս մեծ աղմկոտ էֆեկտ ստանալ իր այդ միջնորդությունից, սակայն կարծես չի երևում երաշխավորի դեր, կողմերի միջև աշխատանք տեղում՝ ռեգիոնում, որպեսզի պայմանավորվածությունները չխախտվեն։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը բացակայում է։

ԵԱՀԿ ՄԽ-ն շատ էին քննադատում, սակայն այդ հարթակը, թեև կողմերին չմոտեցրեց խաղաղ կարգավորման, կարևոր էր ձևաչափի տեսանկյունից, քննարկվում, համաձայնեցվում էին մանրուքներ, կար աշխատանք, այս դեպքում կա միջնորդ, սակայն չկա հավասարակշռող միջնորդ, կողմերն ըստ էության բանակցում են ուղիղ»,- ասաց Եվսեևը՝ նշելով, որ դա իր մեջ վտանգներ է պարունակում, հաշվի առնելով հակամարտության պատմությունը։

 

դիտվել է 278 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը կարող է կորցնել ազդեցությունը Պարսից ծոցի երկրներում. Foreign Policy Կրակոցներ՝ Արաբկիր վարչական շրջանում. կա վիրավոր «Նիկոլը 110 մլն է տրամադրել իր 17 մլն դոլարանոց պալատի պահպանության համար»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նարեկ Կարապետյանի պատասխանն՝ Արամ Սարգսյանին․ «Դուք չե՛ք որոշելու» (video) Իրանի հզոր ԶՈՒ-երը երաշխավորում են, որ պատերազմը կդառնա ճահիճ նրանց համար, ովքեր կորոշեն այն սկսել․ Արաղչի Հենց Նիկոլենց վիճակը վատանում է, անմիջապես հայտնվում է մի հարցում, որտեղ նրա ռեյտինգը միշտ աճում է. Տիգրան Քոչարյան Ի՞նչ վիճակ էր Սյունիքում․ Հրեաթուրքական Նախիջևան օպերացիան՝ընդդեմ Հայաստանի և Իրանի. պահեստազորի սպա (video) Իրանը հայտնել է, որ հակառակորդի դիրքերի դեմ գրոհները ավելի մասշտաբային կդառնան Իսրայելը Լիբանանին հարվածելիս կիրառել է ֆոսֆոր պարունակող արկեր. «ՌԻԱ Նովոստի» Վերջին 24 ժամվա ընթացքում իրանամետ ուժերը 27 գործողություն են իրականացրել Իրաքում և նրա սահմաններից դուրս «Ովքե՞ր են Փաշինյանի դիմաց թուղթ դրել․․․ պեռաշկին կուլ չի գնում»․ Դերենիկ Մալխասյան (video) Իրենք ո՞ւմ են վաճառվել․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ–ականի հայտարարության մասին (video) Պահքը հենց այն ժամանակն է, երբ նյութականը զիջում է հոգևորին, իսկ աղմուկը՝ աղոթքին. Տեր Աբրահամ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը հրավիրվել է դատախազություն ՈՒՂԻՂ․ Շտապ․ Կապանում կրակոցների ձայները ՊՆ-ն հերքեց, քաղաքապետը՝ հաստատեց․ պահեստազորի գնդապետ (video) Եթե չկա խաղաղությունը պահպանելու մեխանիզմ, ապա ստեղծվում է պարտադրված խաղաղության իրավիճակ Սամվել Կարապետյանը 25 մլն դոլար ներդրեց և Ստեփանակերտում կառուցեց նոր ԲԿ` նորագույն սարքերով հանդերձ Նախիջևանի վրա հարձակման պատճառը Ալիևի կողմից որդեգրած ընդհանուր քաղաքական գիծն է․ Զատուլին Գաղտնի ցուցակ և անվտանգության երաշխիքներ. ո՞վ կղեկավարի Իրանը պատերազմից հետո Ագրարային համալսարանում գործում է այլ օրացույց Իշխանությունները վարչական ռեսուրսն օգտագործում են հոգևորականության դեմ. Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյան Նախիջևանում տեղի ունեցածի վերաբերյալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրվագծում․ Տիգրան Աբրահամյան Ազգային անվտանգության գխավոր սպառնալիքը անձամբ դու ես և քո վարչախումբը. Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանին «Այ գլխավոր սպառնալի՛ք, լավ լսիր»․ Իշխան Սաղաթելյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի ջղաձգումներին (video) Ահազանգ․ բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել աշխատանքային պայմանների փոփոխման փաստաթղթի տակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am