Հանրային քննարկումը ևս մեկ անգամ դիմակազերծեց ՔՊ-ի և Արամ Զավենիչի թեկնածուներին

Անցած կիրակի Հանրային հեռուստաընկերությամբ անցկացվեցին հանրային քննարկումներ՝ կապված Վաղարշապատի գալիք ընտրությունների հետ:

Ընտրարշավին մասնակցում են ութ ուժ, բայց նրանցից երեք ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Մայր Հայաստանը», հրաժարվեցին մասնակցել այդ քննարկմանը այն պատճառով, որ նման ֆորմատներով կարելի է գեղեցիկ շուներ կազմակերպել, սակայն դժվար է լուրջ քննարկում անցկացնել համայնքի խնդիրների լուծման շուրջ, և դա հեռուստատեսության մեղքը չէ:

Պարզապես միանգամից ութ թեկնածու պիտի ավելի շատ իրար վրա ընտրական վարկանիշներ հավաքեն, այլ ոչ թե խոսեն բուն գործից:

Իսկ բուն խնդիրների շուրջ օրեր առաջ ՔՊ-ի թեկնածուին առաջարկել էր բանավիճել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանը, ով համայնք ղեկավարելու մեծ փորձ ունի և առաջարկում էր Արգիշտի Մեխակյանին այս հարցում դեմ դիմաց բանավիճել:

Սակայն վերջինս անտեսել էր այդ առաջարկը և փոխարենը խիզախորեն հայտարարեց, որ հեռուստատեսության տաղավարում, որտեղ պիտի հավաքվեին ութ թեկնածու պատրաստ էր բանավիճել Կարապետյանի հետ:

Փաստորեն, Մեխակյանը վախեցավ դեմ առ դեմ բանավեճից և գերադասեց Կարապետյանի հետ խոսել այլ թեկնածուների հետ միասին:

Հավանաբար, նրան այս հարցում պիտի աջակցեր, «իրենից ավելի նիկոլական» հայտով հանդես եկող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը, ով ամենուրեք բոլորի վրա կեղտ գցելով, փորձում է գործ տալ Մեխակյանի մրցակիցների վրա, հասկանալով, որ դա է իր գլխավոր առաքելությունը այս ընտրություններում: Նույն այդ քննարկման ժամանակ, կասկած էր հայտնում, որ գործարարը և նախկին զինվորականը կարող են իրավունք ունենալ մասնակցելու ընտրություններին:

Սակայն, որպեսզի «խամ մարդկանց» մոտ որձակի կերպար ստանա, նույնիսկ ձևական մեղադրանքներով է հանդես գալիս նաև ՔՊ-ի թեկծուի հասցեին, փորձելով ցույց տալ Փաշինյանին, որ ինքը կարող է «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ» լինել:

Սակայն հետաքրքիր է, որ Վազգենի գործն ուրացողի ներկայացուցիչը մեղադրում էր մյուս՝ հորը ուրացողին՝ Մեխակյանին, թե վերջինս քաղաքական գնահատական չի տալիս Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործնեությանը:

Սրանց փարիսեցիական մոտեցումը պարզապես ապշեցնող է, քանզի Արամ Զավենիչի ներկայացուցիչը, քծնելով Փաշինյանին, միաժամանակ, պահանջում է ՔՊ-ի թեկծուից քաղաքական գնահատական տալ նախկին ՔՊ-ական Դիանա Գասպարյանի գործնեությանը, չհասկանալով, որ դրա արդյունքում ՔՊ-ն պիտի այդ քաղաքական գնահատականի թիրախում լինի: Սրանց մոտ, փաստորեն փարիսեցիությունը զուգորդվում է քաղաքական անգրագիտության հետ:

Ինչ վերաբերվում է Մեխակյանին, ապա նրա պատասխանը, այս հարցի վերաբերյալ պակաս ծիծաղելի չէ:

Նա միաժամանակ հանդես է գալիս ՔՊ-ի դրոշի տակ և հայտարարում, որ նախկին ՔՊ-ականների գործերի համար պատասխանատվություն չի կրում:

«Ես միայն իմ գործնեության համար եմ պատասխանատու»,- հայտարարում է նա, չգիտակցելով, որ դրանով հայտնվում է ծիծաղելի վիճակում: Քանզի այս ընտրությունն անձերի մեջ ընտրություն չէ, այլ քաղաքական ուժերի ընտրություն է և ուրեմն նա, ներկայացնելով ՔՊ-ն, պիտի պատասխանատվություն կրի նաև համայնքի այս յոթ տարվա ՔՊ-ական կառավարման համար նույնպես:

Այս ամենը ցույց է տալիս այս իշխանությունների միաժամանակ և՛ անազնվությունը, և՛ անգրագիտությունը, և՛ իրենց գաղափարներն ուրանալու հատկությունը:

Հ1-ի այս քննարկմանը այս ամենը ևս մեկ անգամ տեսանելի դարձավ և այդ իմաստով հեռուստատեսությունն իսկապես մեծ գործ կատարեց՝ հանրության ճիշտ կողմնորոշվելուն նպաստելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 526 անգամ
Լրահոս
Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է «Այ լուզերնե՛ր, հենց հիմա ասեք, ո՞վ ա էդ 5 միլիարդը տալու․ Ռուսաստանին լարեցի՞ք». Սուրեն Սուրենյանց (video) Միակ ղեկավար տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին, ով մեզ կարող է այս ծանր վիճակից հանել․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am