«Հրապարակ». Թիրախում Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան է

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի դեմ եւ վարույթի արդյունքում եզրակացրել է, որ Առաքելյանը խախտումներ է թույլ տվել։ Առաքելյանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալն է եւ փեսան, իսկ հանձնաժողովը գտել է, որ Ավետիս Առաքելյանին առաջին փոխքաղաքապետ նշանակելով՝ շահերի բախում է տեղի ունեցել։ Գյումրու փոխքաղաքապետի ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վարույթի հետ կապված՝ իրենք դիրքորոշում են ներկայացրել հանձնաժողովին, իսկ խախտում արձանագրելու հետ կապված էլ նշեց, որ պետք է ուսումնասիրի եզրակացությունը, որպեսզի պարզ լինի՝ այն վիճարկելու հնարավորություն կա, թե՝ ոչ։ 


Վարդանյանը հանձնաժողովին ներկայացրած իր դիրքորոշման մեջ նշել է, որ թե՛ օրենսդրական, թե՛ բովանդակային իմաստով բացակայում է սահմանափակումների խախտման իրավիճակը, ուստիեւ, ըստ պատասխանող կողմի, պետք է կայացվեր խախտման բացակայության վերաբերյալ եզրակացություն։ «Քաղաքական կառույցի»՝ Գյումրու ընտրություններին մասնակցած ՀՀ կոմունիստական կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից 2025 թվականի մարտի 1-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել կուսակցության կողմից հաստատված ընտրական ցուցակ, որի առաջին տեղում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածու, ներկայացված է եղել Վարդան Ղուկասյանը, իսկ երկրորդ տեղում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու՝ Ավետիս Առաքելյանը։ «Ըստ ԿԸՀ-ի` Կոմունիստական կուսակցության կողմից ներկայացված հերթականության՝ համայնքի ղեկավարի, ղեկավարի առաջին տեղակալի եւ մյուս տեղակալների, ավագանու անդամների թեկնածուները գրանցվել են։ Նախեւառաջ պետք է արձանագրել, որ ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնները քաղաքական են եւ ի սկզբանե ընտրվում են քաղաքական կուսակցության առաջադրմամբ՝ հանրության կողմից տեղական ինքնակառավարման մարմինը ձեւավորելու միջոցով»,- նշված է դիրքորոշման մեջ։ 
Փաստաբանը նաեւ նշում է, որ ԿԿՀ-ին հայտնած իր դիրքորոշման մեջ մատնանշվել է նաեւ վաղեմության ժամկետի հարցը, քանի որ Ավետիս Առաքելյանին «մեղսագրվող» գործողությունից անցել է ավելի քան 2 ամիս, երբ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել։ Բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ խնամիությամբ կապված անձինք չեն կարող պաշտոնավարել վերադասության-ենթակայության պայմաններում։ 

Պարզ է, որ այս պրոցեսները զուգադիպություն չեն, Գյումրու ընդդիմադիր քաղաքապետն ու նրա մերձավորներն իրավապահների թիրախում են․ քրեական գործերով են անցնում Ղուկասյանի որդին, եղբոր թոռը եւ այլ անձինք, իսկ Ղուկասյանը կալանքի տակ է։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեին համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից եւ նստեց իրավապահների ավտոմեքենան, բայց քաղաքապետարանում արդեն բազմաթիվ դուռ-լուսամուտներ էին կոտրվել։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջեւ, որոնց մի մասին եւս բերման ենթարկեցին, մեղադրանքներ առաջադրեցին, եւ անգամ կան կալանավորվածներ։
 

 

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Անմեղության կանխավարկածը տապալվում է․ Արամ Վարդևանյանը նկատողություն արեց (video) #ՈՒՂԻՂ․ Ծանր հարց է դրված Ռուսաստանի վրա․․․ ինչ կանի առաջիկայում Փաշինյանը․ քննարկում (video) ՍԿԱՆԴԱԼ կլինի․ Ինչու՞ ռուսները «գրողի ծոցն» ուղարկեցին Գուրգեն Արսենյանին (video) Արա՛, դե հիմա դու լսիր՝ քեզ ով է «կզացնելու»․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ (video) Հայ քրիստոնյա, կարդա՛ և խորհի՛ր, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես Ճշմարտությունը. Հայր Ասողիկ Ինչու՞ են ռուսները «գրողի ծոցը» ուղարկել Գուրգեն Արսենյանին և Փաշինյանից պահանջել փոխել նրան դեսպանի պաշտոնում Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին Հայաստանը ցինիկաբար շահագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները․ Վոլոդին Ինչ զարգացումներ են սպասվում Սեդրակ Քոչարյանի գործի շուրջ․․․ (video) Ուկրաինայի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի մեկ այլ պահեստում Փաշինյանը երեկ ԱԺ-ում չկարողացավ թաքցնել իր թուլությունը․․․ դիմում էր՝ իրեն օգնեն․ Աբրահամյան (video) Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա․ Տաթևիկ Հայրապետյան Հայկական ավիաընկերությունը դատի է տվել ամերիկյան խոշոր լիզինգատուին․ «Հետք» Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է «Կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ․ Արթուր Ղամբարյան Պապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է Փաշինյանի բառերը լսու՞մ էիք․․․ ինչու՞ «կզացնել» բառից հետո չընդհատեցիք․ լրագրողը՝ Ռուբինյանին (video) Փաշինյանը «ահաբեկչական» ծրագիր է ներկայացրել․․․ ԱԺ-ում իրեն կորցրել էր մի պատճառով․ Իշխանյան (video) Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք Սև ծովից մոտենում է ցիկլոն․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհшրդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործի մասին Ասեմ՝ ինչ պրոբլեմ ունի Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ և ինչու է իրեն կորցրել․ Մեսրոպ Մանուկյան (video) Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Ինչպես Արեգա Հովսեփյանը «խանգարմունքի» հասցրեց ՔՊ-ականներին․ «Նզովյալ եք սերնդեսերունդ» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am