«Գազպրոմ»-ը դատական հայց է ներկայացրել «Linde»-ի ռուսական մասնաճյուղի դեմ
Ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ը հայց է ներկայացրել Գերմանիայում հիմնադրված խոշոր քիմիական կորպորացիա Linde-ի ռուսական մասնաճյուղի դեմ։ Տեղեկությունը հայտնվել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի արբիտրաժային դատարանի տվյալների բազայում։
Հայցի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն մասնագետները ենթադրում են, որ վեճը կարող է կապված լինել սառեցված ներդրումային ծրագրերի կամ տեխնոլոգիական մատակարարումների դադարեցման հետ, որոնք Linde-ը իրականացնում էր ռուսական գազի վերամշակման նախագծերում։
