Կոչուբաևի անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին. Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը:

Կոչուբաևի՝ բացահայտ և աղաղակող ապօրինի ու անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին (ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդված) և ստեղծագործության ազատությանը (ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդված՝ «յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն»)։
Ընդ որում, գիտական ստեղծագործության ազատությունը, ըստ՝ հոդվածի կառուցվածքի, սահմանափակման ենթակա չէ։

Պետությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը (ՔԿՀ-ն որտեղ պահվում է հայցորդը) կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (063 մասնագիտացված խորհուրդը գործում է պետական ակտի հիման վրա) պարտավոր են ապահովել ապօրինի կալանավորված Կոչուբաևի կրթության սահմանադրական իրավունքը և գիտական ստեղծագործության ազատությունը։
Պաշտպանությանը մասնակցելու համար հայցորդը կամ պետք է ներկայացվի մասնագիտացված խորհրդի նիստին, կամ պաշտպանությունը պետք է կազմակերպվի կալանավորվածների պահման վայրում։
Ի դեպ, եղել են դեպքեր, երբ քննությունները կազմակերպվել են ՔԿՀ-ում։

Թերևս՝ սահմանադրական, օրենսդրական, բարոյական և դավանաբանական սահմաններից ձերբազատված քաղաքական և իրավական համակարգերում, որտեղ կալանքի կիրառումը դարձել է խոսքը զսպելու կայուն պրակտիկա, միամտություն է ակնկալել, որ իրավասու մարմինները կապահովեն քաղաքական հետապնդման ենթարկվող հետազոտողի կրթության իրավունքը և գիտական ստեղծագործության ազատությունը»։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Ինչպես է կազմակերպվել և տեղի ունեցել Վալոդյա Գրիգորյանի սպանությունը (video) Իրաքի վարչապետը Ռուբիոյին կոչ է արել չօգտագործել երկրի տարածքը հարևանների դեմ Ալիևը «պատմական» օրենք է ստորագրել Նախիջևանի վերաբերյալ Իրանական դասեր The Intercept. ԱՄՆ վարչակազմը հերքում է Իրանի կողմից դպրոցի վրա հարձակումը Փետրվարին Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Սաշիկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել «Թրամփը Պուտինին խնդրել է, որպեսզի պատերազմը կանգնեցնի»․ Հայկ Նահապետյան (video) Ադրբեջանում տարածքային պահանջներ են ներկայացրել Իրանի նկատմամբ Անահիտ Կիրակոսյանը կորցրել է ձայնը 51-ամյա կինը ձերբակալվել է Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո Թաիլանդում մնացած հայերի ու վրացիների համար չարտերային չվերթ կիրականացվի Ոչ, նման եզրակացություն չի կարելի անել. Պեսկով «Օր օրի ամեն ինչ թանկանում է», «տակից գլուխ սաղ խալտուրա է»․ Հարցում (video) Իրանի իշխանության տապալումն այդ երկրի ժողովրդի ձեռքում է․ Նեթանյահու Լևոն Արոնյանը կարող է 2-րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը Իրանը չի գնա հրադադարի, քանի դեռ դաս չի տվել հարձակվողներին․ Իրանի խորհրդարանի խոսնակ «Հեզբոլլահ»-ի կողմից արձակված արկերն ընկել են Սիրիայի տարածքում Իրանն առաջին անգամ 1,5 տոննայանոց հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հիմա հասկացա՞ք․ Նահապետյան (video) Ժողովրդին դրել են անասունի տեղ, ժողովրդին կլպում են․ Հարցում (video) Իրանը մտնելու էր Նախիջևան և դուրս շպրտեր Թուրքիային, եթե․․․ Հայկ Նահապետյան (video) Մեծ ձախողումից հետո ԱՄՆ-Իսրայել անցել են 4-րդ պլանին․ ի՞նչ է սպասվում․ Անժելա Թովմասյան (video) Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն․սոցիալական բարեփոխո՞ւմ, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկեր Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am