Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական անգամ ՀՀ Քննչական կոմիտեն Հակակառուպցիոն դատարանում հայտնվեց փաստի առջեւ: Մասնավորապես, գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքը դատավոր Վահե Դոլմազյանը հիմնավոր չհամարեց, եւ բարերար Սամվել Կարապետյանը մնաց կալանքի տակ՝ միայն կոչ հնչեցնելու դրվագի համար:

Նշենք, որ կալանքի ժամկետի լրանալուց 10 օր առաջ նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացրին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Արդյունքում, դատավոր Վահե Դոլմազյանը, անդրադառնալով նախաքննական մարմնի նոր մեղադրանքին, այն հիմնավոր չի համարել: Սա առաջին դեպքը չէ, որ նախաքննական մարմինն ամեն գնով ցանկանում է ծանրացնել Սամվել Կարապետյանի մեղադրանքը, սակայն փորձերն անցնում են ապարդյուն:

Դեռեւս 2 ամիս առաջ Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը եւ դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում չհաղթահարեցին հիմնավոր կասկածի շեմը: Դատավոր Տիգրան Դավթյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ «թալանի» եւ փողերի լվացման մեղադրանքները հանել էր գործից՝ թողնելով միայն նրա արտահայտած կարծիքի ու «Մեր ձեւով» արտահայտության վերաբերյալ մասը:

Ստացվում է, իշխանության «սրտի դատավոր» Վահե Դոլմազյանը, դատավոր Տիգրան Դավթյանը, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել են նախաքննական մարմնին եւ հիմնավոր չեն համարել վերջիններիս մեղադրանքները՝ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը»:

Փաստացի, Սամվել Կարապետյանը եւս մեկ ամիս, ընդհանուր՝ 5 ամիս կալանքի տակ կլինի միայն արտահայտած կարծիքի ու «Մեր ձեւով»-ի միտքը հնչեցնելու համար»։

դիտվել է 542 անգամ
Լրահոս
«Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Ներկա պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան «Հայաստան» դաշինքի ցուցակից Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին Ադրբեջանում կազմակերպվել է սեմինար, որի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը. ադրբեջանագետ Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Թրամփի դաշնակիցները վախենում են, որ Իրանը դուրս է գալիս նախագահի վերահսկողությունից. Politico Իրանը մեր համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական է տվել Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին արցախցիների մասնակցության իրավունքի մասին Թրամփի ավագ տնտեսական խորհրդականը Չինաստանի «երախտագիտությունն» է ակնկալում՝ Իրանի դեմ պատերազմի համար Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են լեռնաադահուկային հանգստի գոտու աշխատակցի մարմինը Ֆիդանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Նոր Սահմանադրության տեքստը ներառված չէ ՔՊ վարչության այսօրվա նիստի օրակարգում. Ե՞րբ է այն քննարկվելու Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է․ փաստաբան Հայաստանի ներկայիս իշխանությունները գնում են ՀՀ ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի». Աբովյան Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Չինաստանը հումանիտար օգնություն է առաջարկել Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին ԵՄ-ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին 11 հազար դոլարի դիմաց զինվորին 3 տարով տարկետում են տվել. ՊՆ պաշտոնյա անձին մեղադրանք է առաջադրվել. Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am