25 մլն դրամի ներդրում` ի վնաս «Կարմիր գրքում» առկա բույսերի եւ կենդանիների. ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաեւ ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է:

Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասնել մինչեւ 35 մլն-ի։

Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ եւ կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական եւ համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը պատմեց, որ փաստական հիմքեր են բերվել, որպեսզի խոչընդոտեն, թույլ չտան հանքի շահագործումը:

Նախ, «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել էր ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը, ըստ որի՝ հանքի շահագործման տարածքում կարմիրգրքային բույս չկա։

Այնինչ, Արփինեն գյուղի երիտասարդների հետ գնացել, նկարել է, անգամ՝ նշել դրանց կոորդինատները։

«Մենք ունեինք Բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) եզրակացություն, որ 14 տեսակի բույս կա Կարմիր գրքում գրանցված, եւ 16 տեսակի կենդանի կա։ ՀՀ սահմանադրությամբ՝ արգելված է նման տարածքում հանքարդյունաբերություն իրականացնել»,- ասում է Արփինեն։

Արգելված է հանքարդյունահանումը, սակայն արգելված չէ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործերն առաջ տանելը։

Այսպիսով, ովքեր էին պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար.

Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։

 

Այս կազմակերպությունները կապված կամ փոխկապակցված են նախկին պաշտոնյաների հետ։

 

Հանքի համար կռիվ տվողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ ) աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։

 

Կառավարությունը 2024 թվականի ապրիլին հավանություն էր տվել «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրը մոտ 1 000 հանրային ծառայողների համար կառուցելու ծրագրին, որը առաջարկել էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն։ Նմանատիպ մի ծրագրում էլ ներգրավված են հանքի համար պայքարող հաջորդ ընկերությունների սեփականատերերը՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի եւ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանիքը՝ Սամվել եւ Տիգրան Օրդուխանյանները։ Պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։

Հասարակական ճնշումներից հետո բոլոր ընկերությունները, հասկանալով հետագա դժվարություններն ու ծագած խնդիրները, հետ կանգնեցին սարը հանքի վերածելու մտքից՝ բացի Օրդուխանյանների «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից։

Օրդուխանյանները Երեւանում՝ քաղաքի կենտրոնում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկում, նորակառույց են վեր խոյացնում։

Շենքը հայտնի պատմություն ունի, քանի որ շինարարության պատճառով վտանգված են հարակից անհատական բնակելի տները, որոնցից մեկը պատկանում է Անդրանիկ սարկավագին։ Ըստ Օրդուխանյանների եւ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի միջեւ եղած պայմանավորվածության՝ 12 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը կառուցելուց հետո ընկերությունը այն պետք է նվիրեր համայնքին՝ որպես անվճար մանկապարտեզ։

Օրդուխանյանները, հաշվի չառնելով որեւէ բողոք, հիմա էլ ակտիվ շինարարություն են անում, եւ այս ամենաթողությունը քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի թեթեւ ձեռքով է եղել։

«Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրել են, որ Ավինյանի հայրը Օրդուխանյանների ընկերություններից մեկի տնօրենն է եղել։

Փորձեցինք Արփինե Խաչատրյանից հետաքրքրվել՝ արդյոք տեղյակ է։ Արփինեն հաստատեց, որ գյուղում բնակիչների զրույցներից է հասկացել եւ նրանց խոսքից տեղյակ է, որ կա նման բան։

«Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց Օրդուխանյանին. զանգին պատասխանողը պնդեց, որ Օրդուխանյանը խորհրդակցության է, եւ ըստ առաջնահերթության՝ հետ կզանգահարի: Սակայն մինչ ուշ երեկո նրանից այդպես էլ զանգ չստացանք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Իրանն ԱՄՆ-ին երեք պահանջ է ներկայացրել բանակցությունները վերսկսելու համար Վարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Հենց Նիկոլին վռնդենք, թոշակները 50%-ով բարձրանալու է. Երվանդ Բոզոյան (video) Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են Որոշ ՔՊ-ականներ թմրանյութի թեստ կհանձնեն․ Փաշինյանն ասել է՝ պատգամավորի ախորժակ չպահեն (ՀՐԱՊԱՐԱԿ) (video) Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ ,Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով «Էս կիսախելագարությունը նայե՛ք․ դուք դեռ ուզում եք՝ մենք ձեզ շնորհակալ լինենք»․ Արթուր Խաչիկյան (video) Հիշի՛ր, պահեցողությունը ոչ թե Աստծուն քո քաղցը ցույց տալու համար է, այլ քո հոգու քաղցը Աստծով հագեցնելու. Տեր Աբրահամ Իշխանությունն այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջողն ինքը չէր Էլեկտրամատակարարումը կդադարեցվի «Հրապարակ». Ինչու է բուժաշխատողների աշխատավարձը նվազել Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Էս խոստումները չեք մոռացել, չէ՞, ժողովուրդ (video) Ողբերգական ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ վարորդը հիվանդանոցում մահացել է ՀԱԿ-ը համագումար է հրավիրել. «Հրապարակ» Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման համար ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի վրա խոշորագույն հարձակման մասին Մխիթարյանից մաքուր դաս. Ինտերը հատուկ գրառում է կատարել հայ երկրպագուների համար Եթե Իրանը Հորմուզի նեղուցից անմիջապես չհեռացնի ականները, հետևանքներն աննախադեպ կլինեն․ Թրամփ Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Հյուսիսային Կորեան փորձարկել է թևավոր հրթիռ «Չոե Հյոն» ականակրից Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ» 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am