Էս երկիրը ոչ մեկի նվերը չի` արյունով ստեղծված, արյունով պահված երկիր է. «Հրապարակ»

Նոյեմբերի 16-ին Էջմիածնի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ցանկն արդեն հայտնի է։

Առաջադրվել են «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց», «Ժառանգություն», «Համահայկական ճակատ», «Հանրապետություն» կուսակցությունները եւ «Հաղթանակ» դաշինքը։ «Ժառանգություն» կուսակցության ցուցակի երկրորդ համարը ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն է՝ Այծեմնիկ Գրիգորյանը, առաջին համարը «Ժառանգության» ներկայացուցիչ Արկադի Փայտյանն է։

Տասնամյակներ շարունակ այս տարածքում ազդեցիկ Գրիգորյանների գերդաստանը դեռ կապեր ու կշիռ ունի համայնքում։ Մենք դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ կարեւոր է, թե ում օգտին են նրանք աշխատելու: Ասում են՝ նրանք շանս են ստացել՝ վրեժ լուծելու իշխանություններից գեներալի հետ կատարվածի համար: Այս ուժի առաջադրման «քավորը» գեներալ Մանվելի կինն է` Նազիկ Ամիրյանը, որին ընտրությունների վերաբերյալ մի քանի հարց ենք տվել։

– Տիկին Նազիկ, Ձեր աղջիկն է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով, կուսակցակա՞ն է, թե՞ օգտվել է այդ հարթակից, ինչո՞ւ եք որոշել մտնել այս պայքարի մեջ։

– Ճիշտն ասած, այդ որոշումն աղջկաս որոշումն է, ես հարգում եմ իր որոշումը, բնականաբար, եթե այդպիսի քայլ է արել, ես պարտավոր եմ օգնել։ Երբեք կուսակցական չի եղել, ուղղակի Այծեմնիկը ցանկություն է հայտնել մասնակցելու, որպեսզի իր փոքր ներդրումն ունենա այս ամեն անարդարությունների բացահայտմանը, վերհանմանը։ Ցուցակի առաջին համարը դրական անձնավորություն է, եւ դրանով է պայմանավորված այս կուսակցության ընտրությունը։

– Ի՞նչ անարդարությունների մասին եք խոսում՝ քաղաքային մասշտաբի՞, թե՞ առհասարակ։

– Առհասարակ, իշխանությունների գործունեության։ Մենք պայքարելու ենք առաջին հերթին «Քաղպայմանագրի» դեմ եւ բոլոր այն ուժերի, որոնք իշխանության կողմնակիցներն են։

– Մանվել Գրիգորյանի հետ կատարվածից հետո, ասում են, վրեժի ծարավ ունեք, եւ հենց Դուք եք շահագրգիռ եղել, որ Ձեր դուստրն առաջադրվի, եթե չասենք՝ դրդել եք, ու խոսակցություններ կան, թե ամեն բան անելու եք, որ ՔՊ-ն գոնե Էջմիածնում դառնա ընդդիմություն։

– Էս իշխանությունը չի կարող ընդդիմություն դառնալ, թրքասերը ո՞նց կարա ընդդիմություն դառնա էս երկրում։ Իշխանությունը երկիրը քանդում է, էս երկիրը ոչ մեկի նվերը չի, արյունով ստեղծած, արյունով պահած երկիր է։ Ինչ վերաբերում է իմ շահագրգռվածությանը, ես ծնող եմ, իմացել եմ աղջկաս մտադրության մասին, միայն դրականն եմ տեսել դրա մեջ, տեսել եմ, որ Այծեմնիկն իր հոր գործը շարունակողն է, եւ, իհարկե, ամեն հնարավոր միջոցով աջակցելու եմ։

– Ժամանակին Էջմիածնում դուք՝ Գրիգորյանների գերդաստանն էր մերժելի, տեր ու տիրակալ, կարծում եք՝ անցած յոթ տարիների ընթացքում ձեր նկատմամբ վերաբերմունքը փոխվե՞լ է, եւ կարո՞ղ են ձեզ վստահության քվե տալ։

– Պայքարի ընթացքը, ընտրությունների արդյունքները ցույց կտան՝ ինչ-որ բան փոխվել է, թե ոչ, բայց այս պահին եթե վերցնում ենք Էջմիածինը, ապա երբեք այն այսքան վտանգավոր չի եղել, այն դարձել է կրիմինալ տարածք։ Եթե էջմիածնեցիներին այսպես դուր է գալիս, որ ամեն օր, ամեն շաբաթ մեկի հայրը, մեկի զավակը, մեկի բարեկամը հուղարկավորվի, թող էդպես լինի, երեւի ձեռ է տալիս այդ վիճակը։

– Տասնամյակներ շարունակ, էջմիածինցիներից շատերի կարծիքով, Մանվել Գրիգորյանն ու իր շրջապատն են Էջմիածինը կրիմինալ քաղաք դարձրել, կկարողանա՞ք հաջողություն գրանցել, քանի որ ՏԻՄ ընտրություններն անձնավորված են, մարդիկ ավելի շատ անձերի միջեւ են ընտրություն կատարում, իսկ Արգիշտի Մեխակյանին հատկապես խոյեցիները որպես իրենց տղա են ընդունում, հերոս ազատամարտիկի տղա։

– Ես նախկինում չեմ հիշում, որ էսքան սպանություններ լինեին, անկեղծ՝ չեմ հիշում։ Հիմա ամենաթողություն է՝ բառի բուն իմաստով։ Իսկ Մեխակ Մեխակյանը, այո, եղել է հարգված մարդ, ծառայել է մեր բրիգադում, եղել է մեր հրամանատարներից մեկը, զոհվել է հերոսաբար։ Ի՞նչ ասեմ՝ հերոս տղա, որն իր կյանքը զոհաբերել է հանուն հայրենիքի, հանուն Արցախի Հանրապետության պահպանման։ Եթե իր տղան չի ընդունում Արցախի Հանրապետությունը, այն համարում է Ադրբեջանի տարածք, ես ի՞նչ կարող եմ ավելացնել, ի՞նչ հարգանքի մասին է խոսքը։ Իր տղան պետք է կանգնի ու հայտարարի, որ, այո, ինքն ընդունում է Արցախի Հանրապետությունը, եւ իր հայրը զոհվել է հանուն Արցախի ազատության ու անկախության, բայց չի ասում։

– Ի դեպ, ասում են, որ այս ընտրությունների մասով ձեր ընտանիքում էլ միասնականություն չկա, օրինակ, գեներալի ավագ որդին՝ Կարեն Գրիգորյանը, ըստ ամենայնի, չի պաշտպանի քրոջը՝ Ձեր դստերը․․․

– Գիտեք՝ ընտանիքի մնացած անդամների հետ Այծեմնիկի քայլը չի քննարկվել, ինքն ինքնուրույն է որոշել»։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am