Լավ կիսուր կպայթեցնես․․․

Ռոբերտ Քոչարյանն իր մամլո ասուլիսում ասաց․ «Փաշինյանը բարեբախտաբար աղջիկ չի ծնվել... ով ինչ ուզում է, տալիս է...»։ Մարդիկ մի լավ ծիծաղեցին, դիպուկ մետաֆոր էր, եթե հաշվի առնենք, որ Ալիևի խոսքը դեռ բերանից դուրս չեկած՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Այնքան դիպուկ համեմատություն էր, որ թվում էր՝ դրանից լավը չի էլ լինի։ Բայց՝ սխալվեցինք։ Եվ եթե մտածում էիք, որ հաջորդը կգա ընդդիմությունից, սխալվեցիք կրկին։ Հաջորդ «շեդևրը» բերեց ոչ թե քաղաքական հակառակորդը, այլ հենց Փաշինյանի երկրպագուն։


Քոչարյանն ասում է, որ բախտներս բերել է, որ Փաշինյանը աղջիկ չի ծնվել, երկրպագուներից մեկի սիրտն էլ տեղն է ընկել, գրում է․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Հիշեցնեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է սրտիկ ուղարկել, ասելով, որ «Ես ձեզ սիրում եմ»։ Այլ բան է, որ նրա ֆեյսբուքյան էջից բացի, ամենուր նրան բառիս բուն իմաստով հայհոյում են։ Ֆեյսբուքյան էջում հասկանալի պատճառով ջան ու ջիգյար է։ Ասեք, որ շատ հարսեր կերազեին, որ կիսուրի սիրտը պայթացնեին։ Բայց թե ինչու՞ է Փաշինյանը հարսի դերում հանդես գալիս ու ժողովրդի հետ խոսում այնպես, ասես իր աչքի գրող կիսուրը լինի, չեմ հասկանում։ Գուցե ինքը բացատրի։  Այս դեպքում կիսուրի դերում ողջ ժողովուրդն է, ու պայթում է ամեն օր՝ առանց հրավառության։ Ու քանի դեռ վարչապետը ժողովրդին թղթե սրտիկներ է ուղարկում, որը հույզ ու արյուն չունի,  ժողովուրդն էլ շարունակում է իր ներսում պայթել՝ լավ, այս անսիրտը ի՞նչ է ուզում մեզնից։ 

Բայց կյանքը ցույց է տալիս որ ամեն  պայթյունից հետո մնում է մոխիր, հիասթափություն, հուսալքություն, անորոշություն։  Հարսն էլ  հենց  դա՛ է ուզում, որ կիսուրի սիրտը ճաքի։ Հենց դրա համար է նրա երկրպագուհին կամ ֆեյքուհին  գրել․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Այսինքն՝ լավ ես աշխատում, շարունակիր։

 

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 835 անգամ
Լրահոս
Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում. «Հրապարակ» Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» 15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում 85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am