Քաղաքական վենդետա

Հոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ դահլիճի աղմկոտ բացականչությունների, թուքումուրի տարափի տակ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածն ու արագաքայլ ծլկելով դահլիճից:


Ավելի վաղ Սրբազանի դեմ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Երկամյա ժամկետով ազատազրկելու որոշումը, ըստ նրա փաստաբանների, «պատվիրված ակտ» էր: «Միքայել սրբազանը մեղադրվում է ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելու հրապարակային կոչ), սակայն դատավճիռը կարդալուց դատավորը մեղադրանք առաջադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է այլ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն՝ մի խումբ պաշտոնատար անձանց նախնական համաձայնությամբ»,- ԶԼՄ-ների համար մեկնաբանել է Արա Զոհրաբյանը:

Փաստաբանի խոսքով՝ այն, ինչ մամուլին տված հարցազրույցի շրջանակում վերագրվում է Աջապահյանին՝ արդեն անցած-գնացած իրադարձության վերաբերյալ վերջինիս կարծիքն է. այսինքն՝ դա ներկա կամ ապագա ժամանակով չի հնչեցվել, հետեւաբար, Զոհրաբյանի պարզաբանմամբ, չի կարող կոչ համարվել: Նա նաեւ հայտնել է, որ Սրբազանի հունիսի 26-ի կալանքի հետ կապված՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ դատավճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատական ատյանում: Աջապահյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում եւ չի բացառում, որ դա ԱԺ գալիք ընտրություններին ընդառաջ՝ «էն տղայի» հերթական քաղաքական աճպարարություններից է:

Ակնհայտ է, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ «կարված» քրեական հետապնդումները՝ քաղաքական դրդապատճառներ ունենալուց զատ, իշխանությունների հակաեկեղեցական չդադարող արշավի մաս են, եւ այդ առումով թե՛ Աջապահյանը, թե՛ Գալստանյանը, պարզապես, քաղաքական հաշվեհարդարի զոհ են: Հոգեւոր դասի երկու բարձրաստիճան ներկայացուցչի փակելով բանտում՝ իշխանությունն ուզում է արատավորել Մայր աթոռի եւ, անձամբ, Գարեգին Բ կաթողիկոսի անունը, որի հետ Փաշինյանի ջրերը վաղուց մեկ առվով չեն հոսում:

Հայոց եկեղեցական կյանքը՝ պայմանավորված համաքրիստոնեական աշխարհում Հայ Առաքելական եկեղեցու ուրույն դիմագծով ու եզակիությամբ, 17-դարյա իր պատմության ընթացքում շատ է բախվել դժվարությունների, բայց երբեք չի վհատվել, միշտ կարողացել է շտկել մեջքը եւ ամուր կանգնել ազգային ինքնության եւ հայապահպանության դիրքերում: Վերջին փորձությունը, որի թիրախում հայտնվեցին հայ եկեղեցականները, խորհրդային տարիներին էր՝ մասնավորապես ստալինյան շրջանում, ինչպես նաեւ մեր օրերում, երբ 2018-ին փողոցից իշխանության եկան ՔՊ-ական «թյուրիմացությունները»: Ընդ որում՝ մերօրյա հետապնդումները սոսկ ժողովրդավարական կարգին ուղղված մարտահրավեր չեն, այլ խոսքի ու կրոնի ազատության կոպիտ ոտնահարում:

«Ինչի էսօր Հայաստանում կա դատավոր, որ կարա վարչապետի ասածը չանի՞»: Այսպիսին էր դատական իշխանության մասին Փաշինյանի մտածելակերպն իր պաշտոնավարման արշալույսին: Անցել է շուրջ յոթուկես տարի, բայց ոչինչ դեպի լավը չի փոխվել, ավելին՝ այդ անձն իր ձեռքում կենտրոնացրել է իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիրը, գործադիրը եւ դատականը՝ նախընտրելով կառավարման բռնատիրական տիպօրինակը: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Փաշինյանի բազմաթիվ զոհերից մեկն է, ով իրեն պարտավորված է զգում կատարել նրա հրահանգները, ինչպես պետական բոլոր պաշտոնյաներն՝ անխտիր: Քանի դեռ նրանից SMS-ներ չեն ստացել:

«Հայացք Երեւանից»

 

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Պաշտոնական. Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզչի անուն ունի ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում. Թրամփ 71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համար Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է «Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ Բաքվում գերիների վիճակը սարսափելի է․․․ Փաշինյանը պետք է հենց հիմա կոնկրետ պատասխան տա․ Դանիելյան (video) Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները «Սկսեցիիի՜՜՜ն իրար ծեծելը․․․ ճիճուները հրեշներ են դարձել, ախորժակները բացվել է»․ Նարե Սոսե (video) «Մենք էշ չե՛նք»․ Պուտինի համբերության բաժակը լցվել է (video) ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու Գագիկ Ծառուկյանից մեծ գողություն են արել․․․ Փաշինյանը գիտի՝ էս հարցն ուր է հասնելու․ Ծառուկյան (video) Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Ավետ Կոնջորյանը 2022 թ-ին ինձանից պարտքով փող էր խնդրում, հիմա էդ 65 մլն-ը, էդ շքեղ, գերշքեղ տները նրանց որտեղի՞ց. Թաթուլ Ասիլյան Մեկ տարուց ավել անազատության մեջ գտնված ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքը (video) Արտառոց դեպք Երևանում. 42-ամյա տղամարդը մեղադրվում է տանը անհատական պարապմունքի ժամանակ 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ «Էս մակարդակի դավաճանությունը չի՛ ներվելու․ գիտե՛ն, որ գալու է իրենց ժամանակը»․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը տորպեդահարում Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացը Ռուբեն Ռուբինյանը շարունակում է ազատվել Ալեն Սիմոնյանի կադրերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am