Երևանում տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ. ՆԳՆ
ՆԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 6-ից 13-ը մայրաքաղաքում հայտնաբերվել է ոչ սթափ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 214 անձ։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15517 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 498, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 37 անձ։
