Մենք՝ խոյեցիներս, պետք է մերժենք «Քաղաքացիական պայմանագրին»․ Դավիթ Կարապետյան

Ողջո՛ւյն, սիրելի՛ էջմիածինցիներ, թանկագին խոյեցիներ, Ոսկեհատի հարգելի՛ ընտրողներ,

Նոյեմբերի 16–ին Վաղարշապատում սպասվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Դրանք սովորական ընտրություններ չեն լինելու։ Լինելու են համապետական նշանակություն ունեցող ընտրություններ, որոնք գտնվելու են հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում։

Օրվա իշխանությունը գնացել է շուստրիության։ Շատ լավ հասկանալով, որ Էջմիածնում իրենք շատ ցածր վարկանիշ ունեն՝ արհեստականորեն որոշել են Խոյ համայնքը միացնել Էջմիածնին։ Իրենց կարծիքով Խոյում իրենք ընտրողների քվեներն արդեն ունեն իրենց գրպանում, և դրա միջոցով կարող են պահել աթոռն Էջմիածնում։

Մենք՝ խոյեցիներս, պետք է մերժենք «Քաղաքացիական պայմանագրին» և ցույց տանք, որ արժանապատվությունը բարձր ենք դասում վարչական ու այլ տիպի ճնշումներից, ընտրակաշառք հիշեցնող անորակ ասֆալտից։ Պետք է ցույց տանք, որ մեզ իրենց գրպանում համարողներն իրե՛նք են հայտնվելու այլ գրպաններում։ Ես՝ որպես Ծաղկունք համայնքի երկարամյա ղեկավար, շատ լավ եմ ճանաչում մեր ժողովրդին ու համոզված եմ, որ խոյեցիներն իրենց խոսքն ասելու են՝ մերժելով ուրացումը, անարդարությունը, անգրագետ կառավարումը։

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս ընտրություններին «Մայր Հայաստանը» մասնակցում է կուռ թիմով, Էջմիածինը հայության հոգևոր մայրաքաղաքի կարգավիճակին հարիր ծրագրով, Խոյ համայնքի գյուղացիներին հուզող խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներով։ Ինքս «Մայր Հայաստանի» մեծ ընտանիքի մաս եմ կազմում։ Մենք ընտրությանը մասնակցում ենք ՔՊ–ին հեռացնելու և համայնքում նոր իշխանություն ձևավորելու նպատակով։

«Մայր Հայաստանի» թիմակիցներով օրերս անցել ենք Էջմիածնի փողոցներով ու բակերով, մտել ենք տնից տուն, շփվել ենք շարքային քաղաքացիների հետ։ Հավաքել ենք հազարավոր ստորագրություններ՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու։ Ստացել ենք մեծ էներգիա մեր ժողովրդից։

Վստահաբար պնդում եմ, որ մարդիկ տանել չեն կարողանում այս իշխանություններին, փոփոխություններ են պահանջում։ Մենք պարտավորվել ենք պայքարել ու փոխել մեր համայնքում, մեր երկրում ստեղծված իրավիճակը։

Ընտրություններին ակնկալում ենք մեր ժողովրդի ակտիվ մասնակցությունը և միասնականությունը՝ փոփոխության հասնելու հարցում։

Միացի՛ր, որ փոխենք։

Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համար Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Գեղարդավանք. Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր հանգատության համար Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2101»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վերջինը կողաշրջվել է Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց․ «Իշխանություն» Ջնջիր համարս. Զլատանն ու Գվարդիոլան՝ Հալանդի անսպասելի կերպարանափոխության մասին Մի՛ եղեք միայն կյանքի սպառողները․ եղե՛ք կյանքի արարողները․ Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ երիտասարդներին Փրկարարները մարել են Գայի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել Լարսի արդիականացումը կարող է փոխել ՀՀ տրանսպորտային կապերի ձևավորվող ճարտարապետությունը․ քաղաքագետ Աբովյան․ «Հայաստանը եղել է, կա և լինելու է հայերի ազատ ու անկախ պետությունը» «ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են շտապօգնության մեքենան և երեք ավտոմեքենա․ կան վիրավորներ Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում․ Աբրահամյան Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ «Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, ժամանող 12 չվերթ՝ ուշանում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 75-ամյա վարորդը բախվել է ծառին, կա վիրավոր ՀՅԴ․ «Անկախության հռչակագիրը մեր միասնականության խարիսխն է» Առեղծվածային մահ՝ Երևանում․ բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմինը Օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի Քաղաքացին 6 մետր բարձրությունից ընկել է Գետիկ գետը 36 տարի անց ստիպված ենք անկախությունն ամրագրող հռչակագիրը պաշտպանել ղեկավարությունից․ ադրբեջանագետ Օգոստոսին սա խաղաղ պայմաններում ԶՈՒ զինծառայողների մահվան երրորդ դեպքն է․ Ղահրամանյան ՊՆ հաստատեց․ հայտնի է մահացած զինվորի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am