Փաշինյանն իր ելույթում հմտորեն շրջանցեց, թե Եվրոպական միությունը ինչքա՞ն գումար է իրականում արդեն ներդրել Հայաստանում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ԵՄ-ն Global Gateway 2025 ֆորումի ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացնում է երեք պրոյեկտ, սակայն «Թրամփի ուղու» հետ կապված ոչինչ չկա։

Նշենք, որ նախագծի նպատակն է տարբեր մայրցամաքներում իրականացնել եվրոպական ֆինանսավորմամբ լոգիստիկ ծրագրեր՝ կոմունիկացիոն, ճանապարհային, թվային և էներգետիկ նշանակության։

«Եվրոպական միությունը Հայաստանում Global Gateway ծրագրի շրջանակներում իրականացնում է հետևյալ երեք պրոյեկտները՝ Սիսիան-Քաջարան ճանապարհ, որը լինելու է Հյուսիս-Հարավ միջանցքի մի մասը, 70 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցում՝ ներառյալ Բարգուշատ թունել և այլն։ Երկրորդ ծրագիրը Սյունիքում լոգիստիկ և մաքսային նոր կենտրոնի կառուցումն է, իսկ երրորդը՝ Երևանում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը։ Այսինքն՝ Եվրոպական միության ծրագրի շրջանակներում Global Gateway նախագծով իրականացվում են երեք պրոյեկտներ։

«Թրամփի ուղու» հետ կապված որևէ ենթակառուցվածքային կամ ներդրումային հեռանկար Եվրոպական միությունը այս ծրագրով չունի։ Հետևաբար հարց է առաջանում՝ եթե այդ «Թրամփի ուղին» այդքան լավ բան է և այդքան մեծ ֆինանսական, բարգավաճային հեռանկարներ ունի մարդկանց տնտեսության համար, այդքան կարևոր է եվրոպական տնտեսության համար, ոչ թե միայն թուրքալեզու պետությունների, հատկապես Թուրքիայի համար, ապա ինչո՞ւ եվրոպական ներդրումներ այս ուղղությամբ չեն բանակցվել և եվրոպական պաշտոնական ծրագրերի մեջ կա Հյուսիս-Հարավ, բայց չկա «Թրամփի ուղու» հետ կապված որևէ ներդրումային խոստում»,– նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյանի ելույթին՝ Աշոտյանը նշեց, որ վերջինս իր ելույթում հմտորեն շրջանցել է այն փաստը, թե Եվրոպական միությունը ինչքա՞ն գումար է իրականում արդեն ներդրել Հայաստանում։

«Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հմտորեն շրջանցեց այդ փաստը, որ եվրոպական ծրագրերը Հայաստանում Global Gateway նախագծի շրջանակներում իրականացվում են առանձին՝ «Թրամփի ուղու» վաշինգտոնյան ձեռքբերումներից։ Նա նաև խուսափեց խոսել, թե Եվրոպական միությունը ինչքա՞ն գումար է իրականում արդեն ներդրել Հայաստանում։ Ես հավաստիացնում եմ, որ այդ ծրագրերը թերի կատարվում են, ինչպես ամեն ինչ, ինչ կապված է Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ»,– ասաց Աշոտյանը։

 

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ռազմական ոստիկանության պետը գործի է անցել․ «Հրապարակ» Շտապ․ Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am