Հանրությունը ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Վերջերս մի գրառում էի արել Փաշինյանի ստեղծած «կեղծապետության» մասին՝ հերթով նշելով, թե որքան կեղծ է նա իր բոլոր հայտարարություններում ու օրակարգերում։ Օրերս հասկացա, որ նա նաև կեղծ է իր իսկ հռչակած «իրական Հայաստանի» ջատագովության ու քարոզման մեջ։ Երբ սեպտեմբերի 13-14-ին լրանում էր «իրական» Հայաստանի՝ 29,743 քառակուսի կիլոմետրի դեմ իրագործված ադրբեջանական հարձակման տարելիցի երեք տարին, ոչ գերագույն գլխավոր «ստատուսագիրը», ոչ նրան ենթակա այլ «ստատուսագիրներ» հարկ չհամարեցին խոսել ու հիշատակի խոսք ասել մեր 224 զոհերի ընտանիքներին»։

«224-ը վիճակագրություն չի, դա մարդիկ են։ Ամեն մարդու հետևում կանգնած են նրա ընտանիքի անդամները, նրա հարազատները, նրան սիրող, նրանով ապրող երեխաներ ու սիրելի մարդիկ։ «Իրական» Հայաստանի քարոզիչը ասելիք չունի, երախտիքի խոսք չունի ասելու մեր պետության պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին։ Նա գերադասում է «փարթի» կազմակերպել, ուրախանալ, մոռանալ։ Բայց ո՞նց մոռանաս չմոռացվողը։ Ինչպե՞ս մոռանաս մեր զոհերին, այդ օրերին ադրբեջանական կողմի իրականացրած դաժանությունները, ընդհուպ մինչև կին զինծառայողի անդամահատման սարսափելի դրվագը։ Դրան զուգահեռ՝ ինչպե՞ս մոռանաս, որ ադրբեջանական զորքերը նստած են մեր ստրատեգիական բարձունքներում, որոնք ամբողջությամբ տեղավորվում են «իրական» Հայաստանի մեջ․․․

Իր լուռ անտարբերությամբ Փաշինյանը շատ ակնհայտ ուղերձ է հղում հայոց բանակին, հայ զինծառայողին։ Ցավոք, այդ ուղերձը հետևյալն է՝ քո զոհողությունը ոչ ոք չի հիշելու, հակառակը՝ պետության ղեկավարությունը այդ օրը տոնախմբություն է կազմակերպելու, քո ընտանիքի անդամին ոչ ոք չի ցավակցելու, նրան երբեք շնորհակալություն չեն հայտնելու։ Սա երկիրը անպաշտպանության մատնելու, զինվորի, հայ զինծառայողի նվիրումը արժեզրկելու, նսեմացնելու հստակ քաղաքականություն է։

Մեզ ուղղված անվտանգային սպառնալիքների համատեքստում պետության ղեկավարությունը իր «կեղծապետության» կառուցման քաղաքականությամբ կազմաքանդում ու գաղափարազուրկ է դարձնում հայոց պետությունը։ Դա հնարավոր է կանխել։ Դրա լուծումը քաղաքական է։ Դրա լուծումը բովանդակային ու քաղաքակրթական տիրույթում դիսկուրսների ծավալումն է։ Հանրությունը շատ ավելի ուժեղ է, քան իրեն թվում է։ Հանրությունը ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար»,- գրել է նա:

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am