Չեմ տեսնում որևէ բան, որը կարելի է որպես հաջողություն ներկայացնել. Դավիթ Տոնոյանը՝ նախաստորագրված համաձայնագրի մասին

Անվտանգության ապահովման հետ կապված փոփոխություններ դեռևս չեն կատարվել, այսինքն՝ ոչ մի բան գետնի վրա չի իրականացվել: Կան դեկլարատիվ հայտարարություններ, որի հետևանքները և շարունակականության ապահովումը կտեսնենք մոտակա ժամանակներս։ Ուրախանալու կամ որևիցե մի բանի վրա կենտրոնանալու խնդիր չունեմ, չեմ տեսնում որևէ բան, որը որ կարելի է որպես հաջողություն ներկայացնել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:


Խոսելով Վաշինգտոնում նախաստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման» մասին համաձայնագրին, նա նշել է, որ որևէ գնահատական այս պահին չի կարող տալ, քանի որ ամեն ինչ կերևա այն ժամանակ, երբ կլինեն գործնական քայլեր, անվտանգության ապահովման և ճշգրիտ սահմանազատման տեսանկյունից:

Լրագրողը անդրադարձել է «Թրամփի ուղուն», որը, ըստ խոսակցությունների վերահսվելու է ամերիկյան ուժերի կողմից, հարցրել՝ արդյո՞ք ՊՆ նախկին նախարարը այդպես էր պատկերացնում ելքը, Տոնոյանը պատասխանել է. «Ես այդպիսի ելք չէի պատկերացնում, առնվազն այն, ինչ որ ես պատկերացնում էի, ձևակերպված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով, դրանից ավել այդ փոփոխությունները, որոնք իրականացվել են Արցախի, արցախցիներ՝ Արցախը լքելու, Լաչինի կորուստը և այլն, այդ ամեն ինչը, իհարկե, ես չէի պատկերացնում: Հիմա այլ իրավիճակ է: Այդ այլ իրավիճակից ելնելով՝ այսօրվա իշխանությունները այդպիսի համաձայնությունների են գալիս», - ասել է Դավիթ Տոնոյանը:

Նա նշել է, որ որևէ մեկը ավելին չի կարող ասել ճանապարհի մասին, որովհետև պարզ չէ, թե ինչ է ներկայացնելու այդ ճանապարհը՝ նախագծի, շինարարության տեսանկյունից, ի՞նչ երկրներ են մասնակցելու, աշխարհագրորեն ի՞նչ տարածքով է անցնելու: Արդյո՞ք Մեղրիով է անցնելու, թե՞ ոչ: Ըստ նրա, միայն այս հարցերի պատասխանները ունենալուց հետո կարելի է ենթադրություններ անել: Հարցին՝ արդյո՞ք հավատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության խաղաղության դարաշրջանին, Տոնոյանը պատասխանել է, որ ո՛չ հավատալու, ո՛չ չհավատալու «խնդիր չունի»:

Դավիթ Տոնոյանը անդրադառնալով նաև իր դատական գործի ընթացքին՝ ասել է, որ դատախազը ելույթով հանդես է եկել, որին պատրաստվում են հակադրվել, քանի որ վստահ է իր ճիշտ լինելու մեջ:

Տոնոյանը նախկինում իր դեմ տարվող գործը անվանել էր «թավշյա հետապնդում»: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք դա դեռ շարունակվում է, ՊՆ նախկին նախարարը նշել է՝ ըստ դատավարության ընթացքի՝ այո։

դիտվել է 220 անգամ
Լրահոս
ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am