Արցախի դավաճանական հանձնումը չէր կարող ու չի կարող անվտանգություն բերել մնացյալ Հայաստանին․․․
Սյունիքի այսօրվա հանձնումը լոկ հետևանքն է 2020 թ․-ին Աղդամից, Քարվաճառից ու Քաշաթաղից հայոց չպարտված ու կռվող զորքը հանելու դավաճանական հրամանի։ 26 տարի ամբողջ Հայաստանի անվտանգությունն ապահոված Արցախի դավաճանական հանձնումը չէր կարող ու չի կարող անվտանգություն բերել մնացյալ Հայաստանին։ Դա հակառակ է աստվածային օրենքին։
«Քանի որ մոռացար քո Աստծու օրենքները, ես էլ կմոռանամ քո որդիներին» (Օսեե 4․6)։
Լուսանկարում՝ մեր իսկ մեղքերի համար մեզ մոռացած Աստծու տունը՝ Արցախի Դադիվանքը…
քաղաքագետ Էլբակյան Էդգար
