Պարտադիր պիտի երկիրը փուռը տայիր, որ «խաղաղարա՞ր» դառնայիր

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» Մատթ. 5.9։ Նրան քաղաքական պատասխան տալ պետք չէ, որովհետև ապրում ենք մի շրջանում, երբ քաղաքականությունն արդեն անզոր է։ Այն խժռող գայլի պես լափել է մարդկանց հույսերը, երազանքները, սպասումները։ Եվ քաղաքական հոտ զգալուց մարդիկ չարանում են, չեն ուզում լսել, ընդունել։ Ուշադրություն դարձրեք՝ քաղաքական ո՞ր գնահատականն է մարդկանց կողմից արժանանում դրական արձագանքի։ Քաղաքական գործչի՞, թե շարքային քաղաքացու։ Միօրինակ քաղաքական գնահատականներն արդեն սպառել են իրենց․ մարդիկ սպասում են իրենցից մեկի անկեղծ խոսքին։ Դա լավ է հասկանում Փաշինյանն ու երկիրը աշխարհաքաղաքաղաքական զոհասեղանին դնելուց առաջ Աստվածաշնչից մեջբերումներ է անում։ Այնպիսի մեջբերումներ, որոնցից քաղաքական հոտ չգա, որոնք համահունչ լինել մարդկանց հույզերին։ Մարդկանց խաղաղ ապրելու զգացումը Փաշինյանն ամբողջացնում է Աստծո խոսքով․ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»։ Նրան պատասխանում են շարքային քաղաքացիները․ «Պարտադիր պիտի տաս հազարից ավելի հայորդիների փուռը տայիր, որ «խաղաղարա՞ր» դառնայիր… 150 հազար հայի անտուն թողներիր, որ խաղաղարա՞ր դառնայիր»։ Սա թումանյանական տողերն է հիշեցնում․ Երազումըս մի մաքի Մոտըս եկավ հարցմունքի. ― Աստված պահի քո որդին, Ո՞նց էր համը իմ ձագի… Հայ ժողովրդին մաքի՞ ես սարքել, որ Ալիևին պիտի հարցնի՝ ո՞նց էր համը իմ ձագի։ Ո՞նց էր համը Արցախի, հայկական տների, վանքերի, եկեղեցիների, արյան․․․ Մեր տղե՞րքն էին խանգարում, որ խաղաղարար դառնաս։ Մարդիկ իրենց վիրավորված են զգում, երբ Փաշինյանն օգտագործում է Աստվածաշունչը, ահա թե ինչ են գրում հենց իր էջում․ «Բավական է Աստվածաշունչն օգտագործես քո ազգադավ ծրագրերի համար։ Արդեն 7 տարի է Հայաստանի ողջ ժողովրդին ներքին պատերազմ ես հայտարարել։ Դու ու՞ր, խաղաղարար լինելն ուր։ Գիտենք, որ մինչև վերջ ստերով փորձելու ես մանիպուլացնել ժողովրդին, բայց ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Այսօր կտեսնենք ինչ ասել է քո այդ խաղաղությունը», «Նմանատիպ գրառում էլի էիր արել, եթե չեմ սխալվում, Արցախի հայաթափման ժամանակ, հիմա ի՞նչ կա մտքիդ։ Ի դեպ Արցախի հայաթափումից առաջ ձեր տիկինը գիրք էր կարդում, հագին էլ մի շապիկ՝ վրան փախստականների վերաբերյալ հետաքրքիր գրվածքով, հիմա էլ Էրդողանի գիրքն ա որոշել կարդա»։ Սրանք քաղաքական գնահատականներ չեն, համոզմունք է, որ մարդիկ ձեռք են բերել Փաշինյանի դժնդակ իշխանության օրոք։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»



դիտվել է 801 անգամ
Լրահոս
«Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am