«Հավատացե՛ք, պայքարե՛ք, մի՛ վախեցեք». ՀՅԴ ՀԳՄ անդամ, ազատամարտիկ, քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակը

«Հավատացե՛ք, պայքարե՛ք, մի՛ վախեցեք». ՀՅԴ ՀԳՄ անդամ, ազատամարտիկ, ներկայումս՝ քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակ:

Գրում եմ ձեզ բանտից՝ մի վայրից, ուր հայտնվել եմ ոչ թե հանցանքի, այլ քաղաքական հաշվեհարդարի հետևանքով Իշխանության պատվերով բանտարկված լինելը ինձ չի կոտրել. իմ կամքը ամուր է, հավատս՝ անկոտրում, սերս՝ բացարձակ։

Այսօր շատերը խոսում են՝ առանց մտածելու խոսքի արժեքի ու դրա հետևանքների մասին։ Ազատության անունից հայհոյում են, վիրավորում, դատապարտում ու ստում՝ մոռանալով, որ խոսքը բումերանգ է. այն մի օր վերադառնում է ու հարվածում է իրենց։

Խոսքը պատիվ է, պատասխանատվություն և արժանապատվություն։ Ժամանակին մեզ սովորեցնում էին՝ «բերանիցդ դուրս եկած խոսքի տերը դու ես, պատասխանատուն էլ դու ես»։
Ես իրավաբան չեմ, բայց խորապես գիտակցում եմ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքներն ու պարտականությունները։ Ու գիտեմ՝ խոսելու իրավունքը պետք է վաստակել կյանքով ու գործով։

Իմ 56 տարիների ուղին՝ ծառայությունը Հայրենիքին, հավատքը, ընտանիքի և ազգային արժեքների նկատմամբ սերն ինձ իրավունք են տալիս խոսել։

Այսօր իմ պես ապօրինի կալանքի տակ է շուրջ երկու տասնյակ հայ, տարբեր բնագավառներից, տարբեր ճանապարհներով անցած, տարբեր բնավորությունների ու պատմությունների ունեցող մարդիկ։

Բայց բոլորիս միավորում է մեկ բան՝ մենք չենք հաշտվել ու չենք հաշտվելու այս ստեղծված իրավիճակի հետ։

Մենք գիտակցաբար ենք անցնում այս փորձության միջով՝ առանց խղճահարության ու ողբի։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ այս պայքարը սեփական անձի համար չէ. սա ազգային պայքար է։ Մենք տեսնում ենք մութ զնդաները, որպեսզի մեր ժողովուրդն, ի վերջո, տեսնի լույսը։

Թող ոչ ոք չկասկածի՝ այս ամենը ավարտվելու է։ Բռնությունը չի կարող հավերժ տևել։

Այսօր դժվար ու ծանր է թվում ճշմարտության բեռը, բայց վաղը այն կդառնա ուժ ու հաղթանակ։

Մենք կվերագտնենք մեր արժանապատվությունը։ Մենք նորից կկերտենք մի Հայաստան, որտեղ խոսքը՝ կլինի պատիվ, օրենքը՝ պաշտպանություն, իսկ առաջնորդը՝ ծառայող։ Եվ այդ օրը մենք բոլորս կանգնելու ենք մեր զավակների առաջ՝ առանց ամոթի, առանց վախի, առանց խոնարհված ճակատի։

Հավատացե՛ք, պայքարե՛ք, մի՛ վախեցեք։

Որովհետև երբ հաղթի ճշմարտությունը, հաղթելու ենք բոլորս։

Դժվար ժամանականեր ենք ապրում:

Այս իշխանությունները հերթական զիջումների են գնում: Ուզում են Սյունիքը նվիրել թշնամուն: Զգոն եղեք հայեր, պայքարի ընկերներ, թույլ չտանք կործանել մեր երկիրը:

Այս իշխանությունները իրենց ստացած քվեն գործածում են որպես իրավունք հենց ժողովրդին հոշոտելու համար:

Մեր ազգը պատմության ընթացքում շատ է կորցրել և հալածվել: Ժամանակն է վերականգնելու հայի պատիվը, հպարտությունը և նպատակասլաց առաջ շարժվելու:

Դրա համար պետք է պայքարել, և դժվարություններն ու բանտերը չպետք է կանգնեցնեն մեզ:

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորմուզում երկու գերլցանավ պայթել են ականների վրա ՌԴ զինուժը հարվածներ Է հասցրել Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին. ՊՆ Երևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է Հերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե Թանդիլյան Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել Հայտնի են Իրանի նախագահի և Պուտինի սպասվող հանդիպման քննարկման թեմաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am