Սիրային կապ, փախուստ, մեղայական, դավաճանություն. Երկու անգամ կարգալույծ հռչակված վարդապետի կյանքի իրական պատմությունը․ pastinfo.am

Հայ Առաքելական Եկեղեցու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին ծառայող նախկին ևս մեկ հոգևորական՝ Նշան Հովհաննիսյանը, օրերս հանրային եթերում ի ցույց դրեց հակաեկեղեցական պայքարի ողջ թշվառությունը։ Իսկ ո՞վ է նա, ինչով է աչքի ընկել իր հոգևոր ծառայության ընթացքում։ «Փաստինֆո»-ի ուսումնասիրության արդյունքում հետաքրքիր փաստեր պարզեցինք առ այն, որ սույն անձը տապալել է թե՛ ուսումը, թե՛ հոգևոր ծառայությունը, մեղանչել, ներում աղերսել ու նորից ուխտադրուժ եղել։

Ավելին՝ նա այն բացառիկներից է, որին հաջողվել է երկու անգամ կարգալույծ լինել։

Նշան Հովհաննիսյանի ԱՄՆ-ում ձախողված ուսումը, սիրային արկածներն ու փախուստը՝ Կանադա

Նշան Հովհաննիսյանը, որն այսօր շարունակում է ներկայանալ որպես Խորեն վարդապետ Հովհաննիսյան, 2000-ականներին ուսման է մեկնել ԱՄՆ և ձախողել։ Նրա համար անգամ մասնավոր ուսուցիչ են վարձել անգլերեն սովորեցնելու նպատակով, սակայն դա էլ չի հաջողվել։ Լեզվի դասընթացներին զուգահեռ նրան ներառել են Նյու Յորքի Աստվածաբանության ճեմարանում, որպեսզի սովորի և մասնագիտանա։ Բայց կուսակրոնությունն ընտրած Նշան Հովհաննիսյանին ԱՄՆ-ում ուսումն ամենեւին էլ չի հետաքրքրել, այլ կանայք։ Նրա մերձավոր շրջապատից մեկը պատմեց, որ այդ ընթացքում Խորեն վարդապետը ինտիմ հարաբերությունների մեջ է գտնվել իրենց բավականին մեծ մի կնոջ հետ, տապալել դասերը։ Նրա բացակայությունները գրավել են նաեւ ուսումնական հաստատության ղեկավարության ուշադրությունը ու, ի վերջո, տեղեկությունները հասել են նաև Մայր Աթոռ։

Մեզ հաջողվեց պարզել, որ ԱՄՆ-ից նրան հետ են կանչել Հայաստան, Խորեն աբեղան վերադարձել է ու կարճ ժամանակ անց փախուստի դեմել Կանադա՝ առանց Մայր Աթոռին տեղյակ պահելու։ Նա, ըստ էության, ընդհատակ է անցել ու կապ չի հաստատել անգամ իր անմիջական ղեկավարների հետ։ 2002թ․ օգոստոսի 7-ին Խորեն աբեղա Հովհաննիսյանը հռչակվել է կարգալույծ՝ հոգևոր ծառայության վայրը լքելու, առանց արտոնության արտասահման մեկնելու համար։


Մեկ տարի անց նա «մեղայականով» է հանդես եկել։ «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կարգալույծ հռչակված աբեղան արդարացել է, թե Կանադա է մեկնել՝ ԱՄՆ-ում անպատվաբեր իրավիճակներում հայտնվելու պատճառով, իսկ Կանադայում փաստաբան է վարձել ու զգալի գումար վճարել՝ իր կեցության արտոնագրի հետ կապված հարցերը կարգավորելու, քաղաքացիություն ստանալու համար։ Նկատենք, որ սույն անձը ինքն իրեն համարել է անառակ որդի, փորձել արդարանալ, թե սայթաքման պատճառը եղել է իր երիտասարդ տարիքն ու անփորձությունը։ Նա խնդրել է ներել իր մեղքերը ու սրբագրման հնարավորություն տալ՝ վստահեցնելով, թե իր սխալներից դասեր է քաղել։

Անառակ որդուն ներել են Բագրատ Սրբազանի խնդրանքով


Այսօր անհեթեթ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին թիրախավորող «անառակ որդին»՝ Նշան Հովհաննիսյանը, հոգևոր դաս է վերադարձել հենց Բագրատ Սրբազանի խնդրանքով։ Ի դեպ, «անառակ» որակումը մերը չէ, այլ հենց իրենը՝ Նշան Հովհաննիսյանինը, որը խնդրել էր երկրորդ հնարավորություն տալ «անառակ որդուն»։

Մեր տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանը եւս ներողամիտ է գտնվել ու առաջարկել ներել նրան։ Հոգևոր խորհուրդը Նշան Հովհաննիսյանի խնդրանքը բավարարել է 2008 թվականին, իսկ 2009թ․ ապրիլի 1-ին Հայրապետական տնօրինությամբ՝ Ս. Գեղարդավանքում մեկամյա ապաշխարության շրջան անցնելուց հետո նա վերականգնվել է կուսակրոն քահանայական կարգի մեջ։ 2011 թվականի հունիսի 11-ին ստացել է մասնավոր վարդապետական աստիճան, ինչը դեռ այն ժամանակ բազում հարցեր էր առաջացել ու անգամ գրագողության մեղադրանքներ հնչեցվել, որին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։

Հովհաննիսյանը Կալկաթայի ճեմարանում սաների կյանքը դժոխքի էր վերածել

Խորեն աբեղա, հետագայում վարդապետ Հովհաննիսյանը 2009-2014թթ․ եղել է Հնդկաստանի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։ Այդ պաշտոնում նրա կառավարումն էլ հարթ չի անցել՝ ուղեկցվելով սաներին ապօրինի ճեմարանից հեռացնելով, նրանց հացադուլով։ Նա չի օգնել անգամ Հնդկաստանում կեցության իրավունքի խնդիրներ ունեցող երիտասարդին ու բառի բուն իմաստով փողոց է նետել։ Հայտնի է, որ նրա կողմից հեռաված տղան վրաերթի է ենթարկվել, ու հոգևոր հայր համարվող Խորեն աբեղան հրաժարվել է օգնել հիվանդանոցում կոտրվածքներով գտնվող երիտասարդին։
Այս դեպքը մեծ արձագանք էր ստացել դեռևս 2010 թվականին. անգամ տղայի ծնողն է գրավոր բողոք գրել, որ վարդապետն օգտագործում է հոգևորականին ոչ հարիր բառապաշար, դրսևորում ոչ վայել վարքագիծ ու հիշեցրել նրան, որ հնդկահայերի ապահովության համար կտակված փողերը նրա սեփականությունը չեն։

Դեռևս այն ժամանակ մամուլը արձանագրել էր, որ ճեմարանում արտակարգ իրավիճակ է առաջացել Հայր Խորենի նշանակումից հետո, որը խստացրել է կարգապահական ռեժիմը։ Նա ճեմարանում սանկցիաներ էր կիրառել, տառապել իր դեմ դավերի տեսիլքներով ու հեռացրել որոշ սաների՝ նրանց մեղադրելով իր դեմ դավեր նյութելու մեջ։ Ասում են՝ անգամ ժամանակ չէր տրամադրում ճամպրուկները հավաքելու համար՝ ընդամենը 20 րոպե։

Նա առանձնահատուկ վատ վերաբերմունք է ունեցել նաև երիտասարդ ուսանողուհիների նկատմամբ, նրանց դիմել անպարկեշտ արտահայտություններով։

Խորեն վարդապետ Հովհաննիսյանի երկրորդ կարգալուծությունը

Կալկաթայի խայտառակությունից հետո՝ 2015թ․, տեղափոխվել է Վիրահայոց թեմ, նշանակվել Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ, սակայն ծառայության ընթացքում կրկին խնդիրներ են եղել։ 2016թ․ Հայր Խորենը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան, դուրս գալ եկեղեցական ծառայությունից, սակայն թեմի առաջնորդի հորդորներին լսելով՝ մնացել է ծառայության մեջ։ Նա նշանակվել է թեմի առաջնորդի օգնական։ Հայր Խորենը հիմնականում ծառայություն է իրականացրել Թբիլիսիում, իսկ ավելի ուշ, երբ Մառնեուլում կար հոգևորականի անհրաժեշտություն, նրան առաջարկվել է շաբաթվա մի մասը ծառայել Մառնեուլում։ Սակայն Հայր Խորենը նախընտրել է թողնել հոգևոր ծառայությունը և մեկնել Կանադա, որտեղ չի ներկայացել թեմի առաջնորդարան։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը 2017թ․ գրություն է հասցեագրել Մայր Աթոռ՝ հայտնելով, որ Խորեն վարդապետը ցանկանում է լքել եկեղեցական ասպարեզը և հեռանալ Մայր Աթոռի միաբանությունից։ Սրբազանը հայտնել է, որ Խորեն վարդապետը մեկնել է Կանադա և չի ներկայացել տեղի թեմի առաջնորդին, որևէ կապ չի պահել տեղի եկեղեցու հետ։

Վազգեն Սրբազանի գրության հիման վրա Խորեն վարդապետը 2017 թվականին կարգալույծ է եղել երկրորդ անգամ։ Եկեղեցուց վտարված այս անձը՝ Նշան Հովհաննիսյանը, այսօր էլ շարունակում է սքեմ կրել՝ մոլորեցնելով հանրությանը։ Վերջինս այսօր ակտիվ դերակատարում ունի ՀԱՍԵ-ի դեմ իրականացվող արշավի շրջանակներում։ Սույն անձը, որը տարիներ առաջ ներում էր աղերսում Վեհափառ Հայրապետից, երկրորդ շանս խնդրում, այսօր երես է թեքել ու ոտքով-գլխով անխնա օգտագործվում Փաշինյանի քարոզչական թիմի կողմից։ Որքան ողբալի է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ նման անցյալ ունեցող նախկին հոգեւորականներով է ձեւավորել Վեհարանի դեմ պայքարի իր հանձնախումբը ու դեռ խոսում ոչ միայն բարոյականությունից, այլ նաեւ հոգեւոր արժեքներից։

Սույն նախկին հոգեւորականը, հիրավի, խիստ հարուստ կենսագրություն ունի՝ իր բնորոշմամբ «անառակ» որդի կոչվելու համար, մանրամասները՝ հաջորդիվ։

 

 

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 1519 անգամ
Լրահոս
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am