Սա նոր «երանգ» կլինի Մոսկվա-Բաքու տակտիկական դիմակայությունում. Հակոբ Բադալյան

Մոսկվայում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շախլիսնկին, որը հետախուզվում էր հայտնի իրադարձություններից հետո: Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ձերբակալել էին նրա որդուն: Առայժմ պարզ չէ, թե ինչ դատավարական կարգավիճակ կունենա ադրբեջանական համայնքի ղեկավարը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իհարկե, սա նոր «երանգ» կլինի Մոսկվա-Բաքու տակտիկական դիմակայությունում:

Սակայն այսօր այդ առնչությամբ գուցե տարածվել է այլ մի տեղեկություն, որը ուղղակիորեն ոչինչ չի պարունակում Ադրբեջանի մասին, սակայն այդուհանդերձ տողատակում պետք չէ բացառել Բաքվի «առկայությունը»:

ՌԻԱ Նովոստին այսօր տեղեկություն է տարածել՝ հղում անելով ի դեպ թուրքական աղբյուրներին, որ Ռուսաստանն ու Թուրքիան ինտենսիվորեն ինֆորմացիայի փոխանակում են կատարում նախորդ տարի մարտին Կրոկուս համերգասրահում տեղի ունեցածծ խոշոր ահաբեկության քննության առնչությամբ: Ինչպես հայտնի է, Կրոկուսի ահաբեկիչները ըստ տեղեկությունների «մարզվել» էին Թուրքիայի տարածքում:

Այստեղ սակայն ուշադրությունից պետք չէ թերեւս բաց թողնել այն, որ ահաբեկության առնչությամբ նաեւ քննարկվում էր Կրոկուսի անվտանգության ծառայության աշխատանքի թերացումների հարցը: Իսկ Կրոկուսը, ինչպես հայտնի է, պատկանում է ծագումով ադրբեջանցի միլիարդատեր Աղալարովին, որի որդին՝ Էմինը, Իլհամ Ալեւի նախկին փեսան է եւ ներկայումս էլ խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացնում Բաքվում, դրանք պարբերաբար ներկայացնելով Ալիեւին:

Կարո՞ղ է արդյոք Կրոկուսի քննության տվյալների հարցով Մոսկվա-Անկարա ինֆորմացիայի փոխանակման «առարկաների» շարքում լինել «ադրբեջանական գործոնի» հետ կապված որեւէ բովանդակություն: Իհարկե չունենք միարժեք այդպիսի եզրակացության հիմք, սակայն բոլոր դեպքերում ուշագրավ է, որ ռուս-թուրքական ինֆորմացիայի ինտենսիվ փոխանակման մասին տեղեկությունը ՌԻԱ Նովոստին հայտնում է ներկայիս ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին, այն էլ հղում անելով թուրքական աղբյուրին:

Ես ուզում եմ հիշեցնել, որ լարվածության ներկայիս փուլի բռնկման շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանը բավականին ուշագրավ «խաղաղարար» դիրքորոշում էր արտահայտում, պահելով ընդգծված չեզոքություն, չփորձելով որեւէ կերպ «թեքվել» Ադրբեջանի կողմը, գոնե հրապարակավ»։

դիտվել է 693 անգամ
Լրահոս
«Մտե՛ք գյուղերը, վիճակը սարսափելի է․․․ դուք հասկանու՞մ եք՝ ինչ եք դուրս տալիս»․ Արման Աբովյան (video) Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել ԹՐԻՓՓ ուղղին իրագործելու, կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը.... Զաքարյան Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ «Պուտինին Փաշինյանի զանգից հետո իրավիճակն ավելի է սրվել․ սպասե՛ք»․ Գառնիկ Դանիելյան (video) Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին ՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության եւ միասնական կարգախոսի բացակայությունն է Հայաստանը չի նշել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետները․ Պեսկով Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ԵՄ-ն պահանջում է, որ Հայաստանը թուլացնի Մոսկվայի հետ հումանիտար կապերը ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսը #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (video) Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՌԴ զորքերը հարվածել են Ուկրաինայի նավահանգիստներին և նրանց ԶՈւ-ի համար գործող նավերին «Թուրք քաղտեխնոլոգները Նիկոլին ասել են հորթի պես ժպտալ ու…» (video) Տեր Զարեհի արձագանքը՝ Ռուբեն Հախվերդյանի հերյուրանքներին ու գռեհիկ բառապաշարին (video) «Փողի համար ՔՊ-ականներն արդեն իրար ծեծում են, սպա*ում, չեն կարողանում կիսել, էլ ի՞նչ եք սպասում» (video) « «Սատանի մայլեն քյանդրբազություն չե՛ն անում»․ ապտակ Մոսկվայից Փաշինյանին»․ Արման Աբովյան (video) Պուտինը երեկ վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․․․ հարցը պետք է լուծվի (video) Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ «Դու ո՞վ ես, այ եսիմ ինչ ու կողքիդ հաֆ-հաֆիկները՝ Ռուբինյաններ, Ալեքսանյաններ»․ Հովհաննես Իշխանյան (video) Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am