Ադրբեջանական ընկերություններն ընդգրկվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ 18-րդ փաթեթի շրջանակներում
ԵՄ-ն հուլիսի 18-ին հաստատել է Ռուսաստանի դեմ 18-րդ պատժամիջոցային փաթեթը՝ նպատակ ունենալով խոչընդոտել ռուսական ռազմական և տնտեսական կարողությունների զարգացումը։
Բացի ռուսական կառույցներից, սահմանափակումների են ենթարկվել Ադրբեջանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Սինգապուրի և Մավրիկիոսի 18 ընկերություններ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են եղել պատժամիջոցների շրջանցման գործընթացներում։
