Ռուսաստանին դուրս են մղում Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացից. Վասիլի Կոլտաշով

«Նոր հասարակություն» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Աբու Դաբիում բանակցությունների արդյունքները։

Փորձագետի կարծիքով՝ հավանականություն կա, որ Անդրկովկասը Ռուսաստանի համար խնդրահարույց ուղղություն կդառնա, որտեղ ռուսական ազդեցությունը կզրոյացվի։

«Կա հավանականություն, որ Ալիևն ու Փաշինյանը կհամաձայնեն խաղաղությանը, և Ադրբեջանի կողմից ավելորդ ճնշումներ չլինելու դեպքում վերջակետ կդրվի։ Այդ ամենը տեղի կունենա Արևմուտքի ազդեցության և վերահսկողության ներքո, և այն հիմքով, որ Ադրբեջանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ավելի սերտորեն մտնելով արևմտյան հակառուսական կոալիցիա, իր հերթին միանալով «փաշինյանական» Հայաստանին, որը ևս կլինի հակառուսական ճամբարում։ Եվ այդպիսով, Անդրկովկասը Ռուսաստանի համար կդառնա խնդրահարույց ուղղություն, որտեղ նրա ազդեցությունը կզրոյացվի։ Եվ դա այն վտանգն է, որը գոյություն ունի, և որը, կարծում եմ, ռուս դիվանագետները կցանկանային բացառել՝ ներգրավվելով բանակցային գործընթացում, այդ գործընթացին կայունություն հաղորդելով և ավելի մեծ չափով ապահովելով Հայաստանի շահերի պաշտպանությունը՝ թաքնված ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ընդունի խաղաղության համաձայնագիրը։

Այսինքն՝ մարել կոնֆլիկտը, բայց ոչ թե այնպես, որ արդյունքում առաջանա հակառուսական կոալիցիա, այլ այնպես, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հիման վրա։ Արդյոք դա կստացվի։ Շատ մեծ հարց է՝ պայմանավորված նրանով, որ Երևանում իշխանության ղեկին գտնվում են արևմտամետ շրջանակներ, որոնք շահագրգռված են Մոսկվայի առաջարկների հետ այնպես աշխատել, որ Մոսկվային ոչինչ չհաջողվի»,-ասել է Կոլտաշովը։

Փորձագետի խոսքով՝ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը շատ գոհ են, սակայն Հայաստանի համար դա պարտություն է։

«Այդ ամենը շատ տխուր է։ Եվ ես վախենում եմ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչների կողմից արվող այդ հայտարարությունները նոր դերի, բանակցային գործընթացում նոր ջանքերի մասին այժմ չեն աշխատի, որովհետև Ռուսաստանին արդեն դուրս են մղում դիվանագիտական գործընթացից։ Դատելով լուսանկարներից՝ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը շատ գոհ են, բայց Հայաստանի համար դա միևնույն է պարտություն է, այստեղ Հայաստանի համար ոչ մի հաջողություն չկա»,-եզրափակել է Կոլտաշովը։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am