Կա՛մ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը չի լրացել, կա՛մ ԵՊՀ ռեկտորը հովանավորչություն է իրականացրել. Աբաջյան

ԵՊՀ-ից պնդում են, թե ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պարզ չէ՝ երբ է եղել դեկանի պաշտոնում նրա ընտրությունը և կոնկրետ որ ժամկետն է լրացել։ ԵՊՀ-ում մինչև 2023թ․ դեկաններն ընտրվում էին ֆակուլտետում, որից հետո՝ հաստատվում ԵՊՀ գիտական խորհրդում։ 2023թ․ ընդունվեց ԵՊՀ նոր կանոնադրություն, որի հիման վրա փոխվեց նաև դեկանների ընտրության ընթացակարգը, համաձայն որի՝ դեկանները ֆակուլտետում չեն ընտրվում, միանգամից ընտրվում են գիտխորհրդում՝ առանց ֆակուլտետների մասնակցության։ Բացի այդ, դեկաններն ընտրվում են հինգ տարի ժամկետով։

ԵՊՀ-ն այժմ Անուշավան Սրբազանին պաշտոնից ազատելու վերաբերյալ պատճառաբանություն ներկայացնում է՝ հղում կատարելով հենց 2023թ․ ընդունված կանոնադրությանը, սակայն դրանից հարցերը միայն ավելանում են։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց, որ եթե ԵՊՀ-ն ասում է, որ այժմ լրացել է Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնավարման ժամկետը, ապա դա նշանակում է, որ Անուշավան սրբազանն այդ պաշտոնում առնվազն 2020թ․ պետք է ընտրված լիներ, որովհետև հինգ տարի ժամկետով է ընտրվում դեկանը, բայց 2020թ․ չէր կարող ընտրված լինել, որովհետև առնվազն այդ ժամանակ ինքը՝ Աբաջյանը, եղել է կառավարման խորհուրդներում և կհիշեր, որ նման ընտրություն է եղել, բացի այդ, ԵՊՀ կայքում առկա չէ նման տեղեկություն՝ ի տարբերություն մյուս դեկանների ընտրության վերաբերյալ։ Այս ամենն, Աբաջյանի դիտարկմամբ, հարցեր է առաջացնում, խնդիր կա՝ ժամկետներ հստակեցնելու․

«Հարց է առաջանում՝ որ ժամկետն է լրացել հիմա և եթե այդ ժամկետն ավելի շուտ էր լրացել, օրինակ, ոչ թե 2020թ․ է եղել վերջին ընտրությունը, այլ՝ ավելի վաղ՝ 2017-18, էական չէ, ապա ինչու հենց հիմա հիշեցին, որ ժամկետը լրացել է, այսինքն՝ եթե ավելի վաղ է լրացել, օրինակ, ԵՊՀ ներկա ռեկտորը պաշտոնավարում է 2021թվականից․, ապա դա նշանակում է, որ նա չորս տարվա ընթացքում կա՛մ հովանավորչություն է իրականացրել, որ նոր մրցույթ չի հայտարարել, կա՛մ պաշտոնեական անփութություն է թույլ տվել և մրցույթ չի հայտարարել»։ Նույնիսկ պաշտոնավարման ժամկետի հնարավոր ավարտն ընդունելու դեպքում, միևնույն է, ընթացակարգային խախտումներ են առկա, քանի որ կանոնադրությամբ նշված է, որ դեկանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Համալսարանը պարտավոր է մրցույթ հայտարարել։ Աբաջյանը հիշեցնում է՝ այս գործող ընթացակարգով վերջին 1,5-2 տարվա ընթացքում 11 դեկան է ընտրվել, որ դեկանը վերընտրվել է՝ շարունակել է պաշտոնավարել, իսկ եթե այլ անձ է ընտրվել այդ պաշտոնում, դեկանը շարունակել է պաշտոնավարել՝ մինչև ժամկետի ավարտը, մինչդեռ, Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին ծանուցմամբ ազատել են աշխատանքից՝ պնդելով, թե ժամկետը լրացել է, բայց ինչու մյուս դեկանների դեպքում այդպես չի արվել։

«Եթե նույնիսկ ընդունենք, որ ժամկետն է լրանում, ապա պետք է ոչ թե ծանուցեին և ազատեին աշխատանքից, այլ՝ երկու ամիս առաջ մրցույթ հայտարարեին, գուցե նա վերընտրվեր, շարունակեր պաշտոնավարել»,- ասաց Աբաջյանը՝ նշելով, որ ցանկացած մեկնաբանման դեպքում ընթացակարգային կոպիտ խախտումներ կան։

Անդրադառնալով հանգամանքին, որ Անուշավան Սրբազանը պաշտոնավարում է 2005թ․-ից, այսինքն՝ պարբերաբար վերընտրվե՞լ է ֆակուլտետի ներսում, հատկապես, որ նույն անձը երկու անգամից ավել չի կարող ընտրվել դեկանի պաշտոնում՝ Աբաջյանը նկատեց, որ թեև երկու կարգի համաձայն՝ նույն անձն անընդմեջ կարող է երկու անգամ ընտրվել դեկանի պաշտոնում, բայց այս ընթացքում ԵՊՀ-ում մի քանի անգամ կանոնադրություն է փոխվել․ «Երբ Համալսարանում կանոնադրություն է փոխվում, ըստ էության, նախորդ պաշտոնավարման ժամկետը չի դիտարկվում, իրենք հաշվում են՝ նոր կանոնադրության փոփոխությունից հետո։ Տեսականորեն, դրա համար, Համալսարանում կարող են լինել դեկաններ, որոնք 20 տարի կամ գուցե ավել են պաշտոնավարում, որովհետև այդ ընթացքում ընթացակարգեր, կանոնադրություններ են փոխվել»։ Աբաջյանը, սակայն, կարևորեց հարցը, թե երբ է տեղի ունեցել վերջին ընտրությունը՝ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի, երբ դեկանն ընտրվում է, ապա կնքվում է աշխատանքային պայմանագիր, պետք է հստակ նշել, թե որ թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն է լրացել, եթե հիմա է լրացել, ապա պետք է կնքված լինի 2020թ․ սակայն այդ ժամանակ նման բան չի եղել, իսկ եթե ավելի վաղ է եղել, ապա ժամկետն ավելի վաղ է լրացել, հետևաբար՝ ինչու ավելի վաղ այդ հարցը չի բարձրացվել։ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին պաշտոնից ազատելն Աբաջյանը դիտարկում է քաղաքական երանգների ներքո, նկատում է՝ ուղղորդվում է դրսից, միայն այդ ֆակուլտետի դեպքն առանձին չպետք է դիտարկել, օրերս նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն է լուծարվել՝ կրկին ընթացակարգային խախտումներով։ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին պաշտոնից ազատելուն նախորդել է Անուշավան Սրբազանի կողմից՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցությունը, դրանից անմիջապես հետո հիշեցին, որ ժամկետը լրացել է։

«Եթե այս գործընթացը գումարում ենք երկրում հակաեկեղեցական արշավին, մեր ստորաբաժանման լուծարմանը, ապա ակնհայտ է, որ դա Համալսարանի գործընթաց չէ, այլ՝ Համալսարանում գործող մարդկանց ձեռքով դրսի ուղղորդողներն անում են իրենց ուզած գործընթացը»,- նկատեց Աբաջյանը։

Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ Աստվածաբանության ֆակուլտետում փորձեն աղանդավորականների ներառել, այդ թվում՝ դեկանի պաշտոնում՝ Աբաջյանը նշեց, չի կարող կանխատեսել, թե ով կընտրվի դեկան, սակայն այն, որ ամեն ինչ արվելու է, որ բարձրաստիճան հոգևորական չլինի՝ ակնհայտ է, քանի որ դա տեղավորվում է անձանց՝ հակաեկեղեցական արշավի մեջ, միևնույն ժամանակ, Աբաջյանը հույս հայտնեց, որ գիտական խորհուրդն այնքան սեփական կարծիք կունենա, որ գոնե արժանավոր մեկին ընտրի, եթե նման ընտրություն լինի։

Դիտարկմանը, որ Աստվածաբանության ֆակուլտետը մշտապես, այդ թվում՝ նախորդ իշխանությունների օրոք լոյալ է եղել այլակարծությանն, ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ, քանի որ այդ ֆակուլտետի շրջանավարտներ են եղել նաև այսօրվա ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող անձինք, այլ անձինք, որոնք մինչև 2018թ․ էլ վստահաբար իշխանամետ հայացքներ չեն ունեցել, Աբաջյանն արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ կան դասախոսներ, որոնք տարբեր կարծիքներ հայտնում են, դեկանի վերաբերյալ տեղեկություն չունի՝ ակտիվություն ունեցել է, թե՝ ոչ, սակայն այս գործընթացը մեր զրուցակիցը մեկնաբանում է ՀԱԵ-ի և հոգևորականների դեմ իրականացվող արշավի համատեքստում․ «Ցանկանում են ցույց տալ, որ այն անձինք, որոնք իրենց կարծիքը կհայտնեն, չեն ենթարկվի, բոլորի հետևից գալու են»։

Անդրադառնալով ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ պատրաստվում են դատական կարգով բողոքարկել այդ որոշումը, որում ևս առկա են մի շարք խնդիրներ, անգամ Աշխատանքային օրենսգրքի հոդվածը, որն իրենք մեջբերել են, սխալ է եղել։

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ․ մանրամասներ Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք» Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում․ «Հրապարակ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները. «Իրավունք» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Ռազմական ոստիկանության պետը գործի է անցել․ «Հրապարակ» Շտապ․ Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է․ բանակային ողբերգություններ Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին Այդ ի՞նչն է խինդ ու ուրախություն պատճառում Փաշինյանին Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am