Ծաղկավաճառները միլիոնավոր վնասներ են կրել. Ծաղիկները նետեցին Երեւան-Էջմիածին մայրուղու վրա, դրանք հավաքեցին պարեկները

Ծաղիկ արտահանողներն այսօր կրկին հավաքվել են Զվարթնոց գյուղի տարածքում՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։ Թեև կեսօրին հանդիպում են ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ներկայացուցիչների հետ, բողոքողները ասում են՝ հստակ լուծում չեն ստացել։

Զվարթնոց համայնքի բնակիչ, ծաղկի արտադրողներից մեկը նշեց, որ միայն իրենց համայնքում մոտ 80-ից 100 ջերմոցատեր կա, որոնք արդեն զգալի վնաս են կրել արտահանման խոչընդոտների պատճառով։ Արտադրողները շեշտում են՝ եթե արտահանումը չթույլատրվի, ստիպված կլինեն ոչնչացնել ամբողջ բերքը։
Ծաղկագործ Արտակ Թովմասյանի խոսքով՝ իր վնասը կազմելու է շուրջ 50–60 միլիոն դրամ, քանի որ շուրջ 200 հազար ծաղիկ ունի, որոնք նախատեսված էին արտահանման՝ ՌԴ շուկա։ «Ծաղիկն ապրում է 20 օր, և արդեն մեծ խմբաքանակ վաճառքի համար պիտանի չէ, հաջորդ խմբաքանակի արտահանումն էլ հարցականի տակ է», – նշեց նա։

Ավելի վաղ Թովմասյանը հայտնել էր, որ ՍԱՏՄ ներկայացուցիչները խոստացել էին այցելել, ստուգել ծաղիկների որակն ու տրամադրել այնպիսի սերտիֆիկատներ, որոնք ընդունելի կլինեն նաև ՌԴ-ում։ Սակայն, ըստ նրա, ժամանակը կորցվում է, իսկ արդյունքը դեռ տեսանելի չէ։

Բողոքի վայրում արտադրողները թափում են ծաղիկները՝ ցույց տալու համար, որ դրանք այլևս պիտանի չեն ոչ վաճառքի, ոչ էլ արտահանման համար։ Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվում են ճանապարհ փակել, տնտեսվարողներից մեկը պատասխանել է, որ փողոց փակելն ու հետո ոստիկանության միջամտությամբ տարածքը լքելը խնդիրը չի լուծի։ Ծաղկավաճառները մի պահ սկսեցին մի քանի ծաղկեփունջ նետել Երեւան-Էջմիածին մայրուղու վրա, ինչին կոշտ արձագանքեցին պարեկները, ապա սկսեցին հավաքել դրանք։

դիտվել է 429 անգամ
Լրահոս
ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am