Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր, այսօր արդեն Էրդողանի ոտքն է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Էրդողանը հույս է հայտնում, որ ռուս-ադրբեջանական հակամարտության սրումը չի հասնի կրիտիկական աստիճանի, նշելով, թե Թուրքիան ռազմավարական հարաբերություն ունի թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի հետ:

Այստեղ թերեւս կա ուշադրության արժանի մի նրբերանգ: Էրդողանը գոնե առայժմ չի առանձնացնում Ադրբեջանին, այսինքն դիրքավորվում է համաչափ հեռավորության վրա, այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ իրավապայմանագրային փաստաթղթային բազան իհարկե շատ ավելի սերտ է: Ի վերջո, Ռուսաստանի եւ «կրտսեր եղբոր» այսպես ասած բախման պարագայում նա արձագանում է հավասարության նշանով, գոնե հրապարակավ:

Իհարկե, սա չի նշանակում, որ Էրդողանը «կուլիսներում» չի ոգեշնչի Ալիեւին՝ Պուտինի հանդեպ ավելի հանդուգն լինելու համար: Ավելին, օկուպացված Ստեփանակերտ այցելությունը՝ տնտեսական գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, ուներ այդ իմաստով բավականին ցցուն սիմվոլիկա:

Ընդամենը մեկ տարի առաջ դեռ ուժի մեջ էր Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ ներկայության մասին համաձայնությունը, որը 2024-ի ապրիլին չեղարկվեց Պուտինի եւ Ալիեւի փոխադարձ պայմանավորվածությամբ: Այստեղ իհարկե էական գործոն է այն, որ հայաթափվեց Արցախը, իսկ այդ հարցում էլ Ռուսաստանը մեղադրում է Փաշինյանին, որ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս:

Իհարկե սա ամենեւին անհիմն մեղադրանք չէ, անշուշտ: Բայց, անգամ, եթե այդպես է, դրանից իհարկե Ռուսաստանի պարտությունը ոչ միայն չի «արդարանում», այլ դառնում է ավելի աղաղակող: Այնտեղ, որտեղ ռուս զինվորի ոտքն էր՝ ինչպես կասեր Պուտինը, այսօր արդեն Էրդողանի ոտքն է:

Միեւնույն ժամանակ սակայն, Էրդողանը մտածում է ինչպես Պուտինը: Դա է պատճառը, որ նրանք ընդհանուր առմամբ լավ են հասկանում ու զգում իրար: Եվ Էրդողանը, որն ինքը պլանավորում է շատ հեռահար, պատկերացնում է նաեւ Պուտինի հեռահար պլանավորումը: Նրանք չափում են տասնամյակներով, ու այստեղ Էրդողանի համար կա խնդիր: Որքան էլ նա էապես ամրապնդվել է Հարավային Կովկասում, այդուհանդերձ ուկրաինական պատերազմը նրա համար ունի մի շատ մտահոգիչ ասպեկտ, գոնե առայժմ:

Դա Պուտինի վա-բանկ խաղն է: Եվ այդ հանգամանքը համենայն դեպս ամրագրվեց նաեւ Պուտին-Թրամփ վերջին հեռախոսազրույցում, որտեղ ՌԴ նախագահը հայտարարել է, որ չի նահանջի Ուկրաինայում իր դրած նպատակներից: Այսինքն, վա-բանկը վերհաստատվել է:

Իսկ Թրամփը հետո ասում է, որ Պուտինը պրոֆեսիոնալ է: Այսինքն, Թրամփը արձանագրում է, որ Պուտինի վա-բանկը հուսահատության կամ էմոցիայի դրսեւորում չէ, այլ պրոֆեսիոնալ հաշվարկի:

Իսկ այդ վա-բանկը չի վերաբերում միայն Ուկրաինային, Էրդողանը դա լավ է պատկերացնում: Ահա թե ինչու է նա շահագրգռված ուկրաինական հարցում միջնորդությամբ եւ որեւէ արդյունքի հասնելով, որպեսզի «կոտրի» հենց այդ տրամաբանությունը, որը Պուտինը վաղ, թե ուշ հասցնելու է նաեւ Կովկաս:

Ուկրաինական հարցում Թուրքիան փորձում է ընդամենը կանխարգելել ընթացքը, որն իր հաշվարկով վաղ թե ուշ հենց իրեն է դնելու Ուկրաինայի դերում: Ուկրաինայի դերում զուտ այն իմաստով, որ հարկ է լինելու ընտրել՝ կամ պատերազմ միջուկային Ռուսաստանի դեմ՝ նոր ռուս-թուրքական պատերազմ, բայց արդեն Ռուսաստանի միջուկային զինանոցով, կամ հարկ կլինի պայմանավորվել Ռուսաստանի հետ:

Այդ ֆոնին, զարմանալի չէ, որ Անկարան բոլորովին ոգեւորված չի լինի ռուս-ադրբեջանական հարաբերության սրացումով: Դրանով շահագրգռվածները կլինեն շատ, եւ նույնիսկ կարելի է նշմարել անգամ Ռուսաստանի շահագրգռվածության որոշակի սցենար, բայց բոլորովին ոչ Թուրքիայի»։

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Վիճաբանության ընթացքում կրակել ու սպանել է ազգականին ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչով 6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ․ «Հետք» Կատարը հրաժարվել է ապասառեցնել Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվները 956 հազար եվրոյի մաքսանենգության, փողերի լվացման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 2 անձ Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ» Պուտինն առաջին պատերազմը հայտարարեց Նիկոլի դեմ․ Լևոն Զուրաբյան (video) Հիմա էլ Նիկոլը հարամ արեց Արամուսի գազարը. Նիկոլի հերթական խայտառակությունը. Վահե Մովսիսյան (video) Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Ընդամենը 5 րոպե՝ հաջորդ 5 տարվա համար. ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել #ՀԻՄԱ․«Նիկոլը լեղապատառ վազում է օդանավակայան՝ Պուտինի մոտ»․ Արա Վարդանյան (video) «Ռեխդ բացել ես, դու սպասի՛ր․ ո՞վ է հրապարակելու Նիկոլի ձայնագրությունները»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսն ա մեզ պաշտպանողը, ռուսը չլինի մուսուլմանը մեզ կտապալի․ հարցում (video) «300 հազար թուրք ա գալու»․ Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ (video) Ու՞մ հոգեզավակն է Նիկոլը․ ի՞նչ ծրագիր էր նա մշակել Տեր-Պետրոսյանի դեմ․Լևոն Զուրաբյանը փակագծեր բացեց (video) Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի» Տենում եք, որ Նիկոլն ինչ է, ես ապշում եմ, ոնց կարելիա սրան ընտրել․ հարցում (video) Առատ տեղումներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) 1 տարի առաջ Ադրբեջանի թելադրանքով ՀՀ իշխանությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am