Աջափնյակի ՔՊ-ական նախկին ղեկավարը կրկին ամբաստանյալի աթոռին է

Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Վճռաբեկ դատարանը բեկանել է նրա վերաբերյալ արդարացման վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Գևորգ Բաբայանը թաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020թթ։ Ըստ քրեական գործի՝ Գևորգ Բաբայանը նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Սմբաթի Սարգսյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի հասցեներում առանց շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց և վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց ու իրեն ներկայացնելուց հետո չի կատարել համայնքի ղեկավարի համար օրենքով սահմանված պարտականությունները, այն է՝ համայնքի ղեկավարը կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, իր պաշտոնեական դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան չի ուղարկել, բացի այդ Սերոբ Սարգսյանին արգելել է Երևան քաղաքի Նազարբեկյան 41/5 և 41/2 հասցեներում իրականացվող ապօրինի շինությունների վերաբերյալ վարչական իրավախախտման փաստն հավաստող արձանագրություններ կազմել: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Գևորգ Բաբայանը, պարտավոր լինելով ղեկավարվելու ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կանոններով, չի կատարել դրանք և հիշյալ հողամասերի վրա ինքնակամ կառույցների առկայության պայմաններում կառուցապատողներին տվել է չծանրաբեռնված հողատարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ շինթույլտվություն՝ ինչի արդյունքում Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 596.330 ՀՀ դրամին համարժեք գույքային վնաս: «Դրանից հետո իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով՝ օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում Սերոբ Սարգսյանի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ Երևանի քաղաքապետարան արձանագրությունը իր կողմից չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես Սերոբ Սարգսյանի կողմից դրսևորած անփութության արդյունք՝ արձանագրությունն իրեն հանձնված չլինելու հետևանք: Որից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց շուրջ երկու ամիս անց՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսին փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթաց, ինչի արդյունքում Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 41/6, 41/5 և 41/2 հասցեներում ապօրինի կառուցապատում իրականացնող անձինք չեն ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 200.000֊ ական ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության՝ ընդհանուրը 600.000 ՀՀ դրամի չափով: Վերը նշված գործողությունների հետևանքով Երևան համայնքին պատճառվել են ընդհանուր 1.196.330 ՀՀ դրամի չափով գույքային վնաս»,- նշված է մեղադրանքում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդարացրել է Բաբայանին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Դատական ակտը, սակայն, բողոքարկման արդյունքում բեկանվել է։ Վճռաբեկ դատարանը որոշել է գործը նոր քննության ուղարկել՝ Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է Սուրեն Խաչատրյանին։

Ի. Ս.

pastinfo.am

դիտվել է 397 անգամ
Լրահոս
Նեթանյահուին անվանում են ներկա ժամանակների Հիտլեր․ Թուրքիայի ԱԳՆ Արայիկ Հարությունյանի քինախնդիր միջամտությունը․ ուղիղ ճանապարհ դեպի միջազգային սկանդալ. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Բոզոյան (video) Չինաստանը պահանջել է բացել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողան ՔՊ-ն դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը օրակարգում ընդգրկելուն Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ․ Կնոջ կոնքի նմանվող անճոռնի պատկեր Ռուբիոն ևս կմասնակցի բանակցություններին Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ» Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կալաս Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Բանակում ատեստացիան սխալ են անցկացնում, դուք ինչպե՞ս եք անում. Օհանյանը՝ ՆԳ նախարարին (video) Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին Ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանն ականապատել է նեղուցը, զգուշացրել են՝ խփելու են․․․ Արամ Սարգսյան Մրգաշենում ատամնաբույժին սպանել են 2 եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է Վենսը պայման է դրել Ադրբեջանը Հայաստան կուղարկի 22 վագոն դիզելային վառելիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am