Երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին. Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած օրերին էի անդրադարձել, համոզմունքս ամրապնդվեց․ երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին։ Չնայած իշխանության բոլոր կալիբրների ներկայացուցիչների հիստերիային, ճնշումներին, ակտիվիստներին զանգ-ահաբեկումներին, ոստիկանության բաժիններ հրավիրելուն, Կարապետյանի կալանավորում-չթողնելուն, ՀԷՑ-ի խլելուց անգամ հետո, հավաքվեց մարդկանց պատկառելի թիվ։ Երեկ նայելով երթի մասնակիցների քանակը, անկեղծորեն մտածում էի, որ իշխանությունը հերթական հիմարությունն արեց՝ իր դեմ դիմադրության նոր, գուցե ինչ-որ իմաստով ավելի հզոր օջախ ստեղծելով։ Ինչպես որ միշտ է, Նիկոլն այս անգամ ևս քայլն անելուց հետո երևի սկսեց մտածել։ Գուցե վաղուց պլանավորել էր, դա էլ չեմ ժխտի։ Ու հիմա, իր ուսապարկերը, սկսել են ինչ-որ ծիծաղելի բաներ հորինել՝ տպավորությունը իբր մեղմելու համար։

Մե՛կ հանրահավաքի մասնակիցների թիվն են փոքրացնում, ասենք՝ 15 հազարը 7 հազար ներկայացնելով (իբր դա քիչ թիվ է. վերջին տարիներին իրենք որ հաստատ նման թվով հանրահավաք չեն արել, ասա գոնե դուք մի խոսացեք)։ Կամ տարածում են իրենց կուսակցական ֆեյքնյուզով, թե՝ փողով էին եկել։ Միտինգի բազմահազար մասնակիցների մեջ, բնականաբար, կլինեին ՔՊ-ի ներդրած մարդիկ, քաղաքացիական հագուստով օպերլիազորներ, սադրիչներ, որոնք դիտմամբ կխոսեին փողի թեմայից, կձայնագրեին ու կմոնտաժեին փողի խոստման ձայնագրություն՝ հատուկ ՔՊ-ի լրատվամիջոցների համար։ Էլի են արել, նոր բան չէ։ Մի մոռացեք, որ քաղաքացին դժգոհել էր, որ ստիպված 4 հազար դրամանոց կոշիկ է գնում, իսկ ՔՊ-ն ձայնագրությունը մոնտաժել ու մեկնաբանել էր այնպես, թե 4 հազար դրամով միտինգի են մասնակցում ղարաբաղցիները։

Էդ ձեր սարքած ձայնագրությունը հեչ, էդ եք կարողանում՝ էդ եք անում․ որ հանրահավաքի մասնակիցների թիվը փոքրացնում եք, դա էլ հեչ։ Ուզում եք՝ հայտարարեռք, թե 30 հոգի էր մասնակցում։ Ուզում եք՝ ձեզ հանգստացնելու համար գրեք, թե երթը չի կայացել, քանի որ մի երկու հոգի էին եկել, նրանք էլ ցրվեցին տներով։ Բայց դրանից իրականությունը հո չի փոխվում։

Իսկ իրականությունն էն ա, որ մեր ժողովուրդը իսկականից ձեզանից զզվելլ է, կուշտ է մինչև կոկորդը։ Իրականությունն էն ա, որ մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որ չեն կաշկանդվում դուրս գալ փողոց ու ձեր երեսներին, ուղիղ եթերներով ասել, որ կուշտ են ձեզանից ու պայքարելու են, մինչև ռադներդ քաշեք։

Էնպես որ, դուք էդ խնդալու քայլերով ձեզ եք խաբում, ձեր կողմնակիցներին եք խաբում, թե հանգիստ տղերք և աղջիկներ, ամեն բան նորմալ է, էս սաղ փողով ա, իրականում բոլորի ուշքը գնում ա Նիկոլի համար։ Իսկ իրականում, դուք ձեր ԱԱԾ-բանով մարդկանց տրամադրությունները ավելի լավ գիտեք, քան հանրահավաքի կազմակերպիչները։

Մեռա ասելով, էս իշխանավորները ինչքան գոռում են, որ ամեն բան լավ ա, ծաղրում են, ատամ են գցում, սպառնում, կալանավորում-բան, դա նրանից ա, որ լավ հասկանում են, որ ժողովրդի վստահությունը անվերադարձ կորսված է։

դիտվել է 1140 անգամ
Լրահոս
Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video) «Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am