Երբևէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե… Ներսես քահանա Ռուշանյան

Ներսես քահանա Ռուշանյանը գրում է․

«ՔԱՄՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ կամ նամակ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Պարոն Փաշինյան, ցավում եմ, որ Ձեզ նման նամակ եմ գրում. երբեւէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե…

Այն, որ Եկեղեցին մինչեւ հիմա “թեւավոր խոսք” դարձած Ձեր հարցումին չի պատասխանում, բնավ չի նշանակում, որ փակուղում են, եւ չգիտեն թե ինչպես պատասխանել, (անգամ ես, որպես մի պարզ քահանա, տասնյակ պատասխաններ կտամ եւ կհիմնավորեմ) ինչպես հոխորտում եք Դուք եւ Ձեր թիմակիցները։

Այն, որ “Կանոնագիրք Հայոց”-ը վերցրել ու մեջբերումներ եք կատարում ու մեղադրանքներ հնչեցնում, այդ նույն գրքում Ձեր, Ձեր պահվածքի ու հնչեցրած մեղադրանքների մասին էլ շատ բաներ կան գրված, որոնք դեռ ի գործ չեն դրվել։

Սակայն թողնենք “Կանոնագիրք Հայոց”-ը. դրանով թերեւս Ձեզ կպատասխանեն ավելի բարձրաստիճան հոգեւորականները, երբ հարկ լինի։

Ես մի պարզ գյուղական քահանա եմ, եւ իմ դիրքից կխոսեմ։ Ուզում եմ Ձեզ եւ մեր ժողովրդին հիշեցնել աստվածաշնչյան մի պատմություն։

Սուրբ Գիրքն ասում է, որ երբ ջրհեղեղն ավարտվեց, եւ Նոյն ու իր ընտանիքը Տապանից դուրս ելան, Նոյը այգի տնկեց ու խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացավ իր տան մեջ։ Նոյի զավակներից Քամը տեսավ իր հոր մերկությունը եւ ծիծաղելով պատմեց իր եղայրներին` Սեմին ու Հաբեթին։

Սեմն ու Հաբեթը հագուստներ առան իրենց ուսերին, եւ ետ-ետ գնալով, որպեսզի չտեսնեն իրենց հոր մերկությունը, ծածկեին իրենց հորը։

Երբ Նոյն արթնացավ ու իմացավ եղելությունը, անիծեց Քամին` լինի ու մնա իր եղբայրների համար որպես ստրուկ` սերնդեսերունդ։

Պարոն Փաշինյան, դուք Ձեզ համարում եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ ու զավակ։ Չեմ վիճարկում։ Երանի թե այդ եկեղեցու զավակը չլինեիք, որովհետև այդ ժամանակ Ձեր մեղքը այդքան մեծ չէր լինի, բայց քանի որ ասում եք, որ զավակն եք այդ Եկեղեցու, եւ այս վարքագիծն ու բառապշարն եք որդեգրել, որը բնավ հարիր չէ որեւէ բանական էակի, էլ չասեմ երկրի ղեկավարի, ուրեմն Ձեր մեղքն ավելի մեծ է, որովհետև այդ Եկեղեցու գլուխը Վեհափառ Հայրապետն է, մենք էլ` նրա զավակները։

Դուք եւ այս հարցում Ձեր համախոհները զավակի պես չեք պահում ձեզ։ Ավելին` խիստ թշնամական։

Ես երբեք չեմ պատկերացնում, որ իմ զավակներից մեկը ինձ մի օր այդպիսի հարց կտա թե, օրինակ ես իմ ամուսնական ուխտը խախտել եմ, թե ոչ։ Նման հարցի դեպքում իմ որդին խիստ կհանդիմանվի, իսկ հանրայնացման դեպքում (եթե եղած լիներ) Քամի բախտին կարժանանա եւ, որպես Անառակ որդի, կվտարվի հայրական ժառանգությունից, մինչև որ ապաշխարությամբ չվերադառնա։

Պարոն Փաշինյան, սիրելի ժողովուրդ, Նոյի Տապանը Եկեղեցու նախատիպն է, մենք էլ` դրանով փրվածներս ու փրկվողներս։ Այո, անգամ Նոյը հարբեց ու մերկացավ, բայց դրա հանրայնացումը Քամին արժանացրեց նզովքի եւ տարավ ստրկության` սերնդեսերունդ։

Եթե այսօր Նոյի, Վեհափառ Հայրապետի նզովքն ուշանում է, դա միայն Վեհի երկայնամտությունն է, որ ազգովի չտարվենք մի նոր ստրկության։

Պարոն Փաշինյան, Ձեր վարքով, Եկեղեցու դեմ սանձազերծած այս պատերազմով, հավատացեք, մեզ տանում եք մի նոր նզովքի եւ ստրկության։

Մի արեք դա»։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը Իշխան Զաքարյանի հետ կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրա G7-ի գագաթնաժողովում Թրամփը չի բացառել Ռուսաստանի հետ «Անկորիջի համաձայնագրերից» հրաժարվելը. Axios՝ հղում անելով երկու պաշտոնյայի Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս Իրանը հարձակում է սկսել Բահրեյնի վրա Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը «Արդար պատերազմի» գիտակցությամբ ապրող ժողովուրդը չի պարտվի «խաղաղության» հայտարարած պատերազմին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am