Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի Սյունիքի մարզով ցամաքային միջանցքի բացման թեման դարձել է տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն լոբբինգ են իրականացնում այս նախագծի համար՝ դրանում տեսնելով Ադրբեջանի՝ Նախիջևանի հետ ուղղակի կապի, ինչպես նաև Թուրքիայի՝ Կասպից ծովի և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի հետ միավորվելու ռազմավարական հնարավորություն։ Բաքվի և Անկարայի համար այս միջանցքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործիք է, որը թույլ կտա ուժեղացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։

Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է։ Մի կողմից՝ հաղորդակցությունների վերաբացումը կարող է տնտեսական օգուտներ բերել, սակայն մյուս կողմից՝ այն լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ինքնիշխանության և անվտանգության համար։ Միջանցքի բացումն, առանց Հայաստանի կողմից իրական երաշխիքների և վերահսկողության, կարող է հանգեցնել Սյունիքի վերահսկողության կորստին, Ադրբեջանի և Թուրքիայի ճնշման ուժեղացմանը, ինչպես նաև ազգային անվտանգության նոր սպառնալիքների առաջացմանը։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ ընդգծում են՝ այս գործընթացում արտաքին խաղացողների, հատկապես Ռուսաստանի մասնակցությունը կարևոր է հավասարակշռությունը պահպանելու և միակողմանի որոշումներ կայացնելը կանխելու համար։

Ինչպես նշում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բազմավեկտոր քաղաքականություն վարելու և միայն Արևմուտքի վրա հույս դնելու փորձերը չեն հանգեցրել Հայաստանի դիրքերի իրական ամրապնդմանը։ «Արևմտյան կառույցներն ու երկրները, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, առաջին հերթին հետապնդում են իրենց սեփական շահերը՝ լինի դա էներգետիկ նախագծեր, ռեսուրսների արդյունահանման ներդրումներ թե քաղաքական ազդեցության ընդլայնում։ Դժվար պահերին, երբ Հայաստանը բախվել է սպառնալիքի, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն իրական անվտանգության երաշխիքներ չեն տրամադրել՝ սահմանափակվելով հռչակագրերով և մոնիտորինգային առաքելություններով»,- նշել է Լուգովոյը «Անգլուհին Կովկասում. հայացք Հայաստանից» վավերագրական ֆիլմում։ Ռուսաստանի դերը այս համատեքստում մնում է առանցքային։

Ռուսաստանի ռազմական բազայի առկայությունը, սահմանների համատեղ պահպանումը, բանակցություններում միջնորդության փորձը՝ այս ամենը գործնականում բազմիցս օգնել է Հայաստանին պահպանել պետականությունը և սանձել արտաքին սպառնալիքները։ Մոսկվայի հեռացումը հաղորդակցությունների վերաբացման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի շահերն անտեսվեն հօգուտ ավելի հզոր խաղացողների։ Կովկասում նոր «Մեծ խաղի» պայմաններում Հայաստանը ռիսկի է ենթարկվում դառնալ փոխանակման գործիք, եթե չհենվի անվտանգության փորձարկված մեխանիզմների և դաշնակցային հարաբերությունների վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 03․ 07․ 25 թ համարում։

դիտվել է 399 անգամ
Լրահոս
45 տարեկանում հազիվ էս ավտոտնակն ունեմ, քանդում են, ու՞մ էր խանգարում․ Աջափնյակի բնակիչ (video) Իրանական ազգայնականությունն արդեն վաղուց նկատելիորեն սերտաճել է շիայական գաղափարախոսության հետ Մեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին․ Շարմազանովը՝ Փաշինյանին Էրդողանը Գուտերեշին է հանձնել «Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակը» #ՀԻՄԱ․ «Ալիևը պատրաստ սպասում է. պատերազմը Սյունիքից է սկսելու». Հարութ Սասունյան (video) Հայաստանը հերթական անգամ տեսանելի փոսում է Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով․ Աշոտյան Հրազդանի «Ծովինար» ջրամբարում արդեն 3-րդ օրն է՝ շարունակում են կնոջ մարմնի որոնողական աշխատանքները ԻՀՊԿ-ն արաբական երկրներին խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին չտեղավորել իրենց հյուրանոցներում Կարգալույծ Արման Սարոյանի գործով դատավորը մերժել է Հերթական ավտովթարները «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավորներ Կուկուռուզը նենց էր կրծում, ոնց որ սոված պախատ էր արել, հազիվ սուջուխ ուտի․ Աջափնյակի բնակիչ (video) Ավինյա՛ն, եկեք․ քանդում ես քեզ ընտած մարդկանց ավտոտնակները․ մեզ ժամանակ էլ չտվին․ Աջափնյակի բնակիչ (video) Ժողովուրդը կանգնած է Սամվել Կարապետյանի կողքին.ակցիա դատախազության մոտ (video) #ՀԻՄԱ. «Կիսախելագարության հասած Փաշինյանն ասել է՝ փրկե՛ք ինձ». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը թանկարժեք Patriot-ների այլընտրանք է փնտրում Shahed դրոնների դեմ պայքարում. Ուիթեքեր Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Աշոտյան Փաշինյանին կտաք էս հեռախոսը, ասեք՝ բարի ա, թող սրանից օգտվի, չարությունը միջից դուրս կգա (video) Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ը եւ «Զանգեզուրի միջանցքը» 5000 հայորդու մահ բերած Փաշինյա՛ն, չես կարող հաստատել խաղաղություն, ինչ ասեն՝ անելու ես․ ակցիա (video) ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Դանիելյան Սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով Էդքան տղա եք, դե բաց թողեք Սամվել Կարապետյանին ու կտեսնենք՝ ով կհաղթի․ ակցիա Կառավարության դիմաց (video) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից Փաշինյանը սարսափի մեջ է․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am