Գաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հրապարակել է գաղտնազերծում՝ Սարգսյան-Գյուլ բանակցություններից․

«․․․ Հանդիպումից հետո Սարգսյանն ու Գյուլը քննարկումը շարունակեցին արդեն ճաշի սեղանի շուրջ՝ հյուրանոցի առաջին հարկում գտնվող «Քադիֆե» ռեստորանում։ Ինչպես երևանյան ճաշի դեպքում՝ թուրքական կողմը, մենք ևս հատուկ որևէ վերապահում չէինք ներկայացրել մատուցվող ճաշացանկի հարցում։ Սեղանին ավանդական թուրքական ուտեստներ էին, որոնց թագն ու պսակը նրբահամ բլիթներն էին, որ Սարգսյանին հյուրասիրելու համար հատուկ պատրաստել էր Գյուլի կինը։

Դիվանագիտության սեփական ավանդույթներն ունեցող Թուրքիայի նախագահը մատուցման ժամանակ հատուկ շեշտեց այդ հանգամանքը։ Ճաշին զուգահեռ՝ կիսաձայն երաժշտություն էր հնչում։ Թուրք երաժիշտներն ընտրել էին ժողովրդական մեղեդիներ, որոնք քաջածանոթ էին և՛ հայերին, և՛ թուրքերին՝ շեշտելու երկու ժողովուրդների մշակութային ընդհանրություններն ու համատեղ անցյալը։ Հայերենն ու թուրքերենը հնչում էին հաջորդաբար։ Հնչեց նաև Սայաթ-Նովայի «Քամանչան»։ Ամենատպավորիչն այն մեղեդին էր, որ մեզ՝ հայերիս, հայտնի է որպես « Սարի աղջիկ», իսկ թուրքերին՝ «Sari Gelin»՝ « Դեղին հարս» անվանումով։

Զուգահեռ՝ Գյուլը Սարգսյանին ցածրաձայն պատմում էր երգի պատմությունը, թարգմանում բառերը, շեշտում հայ ու թուրք ժողովուրդների երաժշտական ժառանգության ընդհանրությունները, ապա նկատում, որ Թուրքիայի Հանրապետության օրհներգի երաժշտության համահեղինակներից մեկն ազգությամբ հայ Էդգար Մանասն է։

Մեղեդու ավարտից հետո Դավութօղլուն շարունակեց Գյուլի միտքն ու ավելացրեց, որ միայն երաժշտության բնագավառում չէ, որ հայերը մեծ ներդրում են ունեցել Օսմանյան կայսրության ու ժամանակակից Թուրքիայի կյանքում՝ վկայակոչելով ճարտարապետությունը։

Գյուլն անմիջապես վրա բերեց, որ օսմանյան սուլթանների նշանավոր Դոլմաբահչե նստավայրի ճարտարապետները եղել են հայազգի Բալյանները։ Ապա Դավութօղլուն կրկին վերցրեց դրոշակը՝ հիշելով հայազգի բժիշկներին ու բանկիրներին։

Ակամա ուզում էիր հարցնել՝ այդ դեպքում որտե՞ղ են այսօր նրանց ժառանգները։

դիտվել է 1015 անգամ
Լրահոս
Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի «Հենց ադրբեջանական առաջին ավտոբուսը մտավ Հայաստան, Փաշինյանը փախչելու է, կամ…»․ Էդիկ Անդրեասյան (video) Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) «Հրեշ Պուտինի» գաղափարը ներարկել են իրենց պես պրիմիտիվ ուղեղներ․ Հակոբ Բադալյան Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Երևանում հունիսի 25-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am