Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով՝ Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր և միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ անցակետում մինչ այս պահը մարդկային կուտակումներ չեն եղել, սահմանը հատող մարդկանց հոսքը սովորական ծավալի է:

«Այնպես որ, հատուկ միջոցառումների անհրաժեշտություն կամ մարդկանց տեղափոխման խնդիր չէին եղել: Սակայն առաջացել էր տաքսիների հետ կապված հայտնի պատմությունը: Ձևավորվել էր արհեստական գնագոյացում, ինչը անթույլատրելի էր: Հետևաբար, մեր գործընկերների հետ քննարկելով, որոշեցինք, որ կլինեն փոքր և միջին ավտոբուսներ, որոնք արդեն իսկ գործում են: Ավտոբուսներն արդեն մաքսատանն են, դրանց վրա պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղն արժի շուրջ 12 000 դրամ: Մարդիկ կարող են նստել ու տեղափոխվել Երևան»,- ասել է Ղուկասյանը:

Մարզպետը պարզաբանել է, որ սահմանը հատողների թվում են նաև մարդիկ, ովքեր աշխատանքով Իրանում էին ու հետո պետք է վերադառնային իրենց երկրներ: Սակայն քանի որ Իրանի օդային տարածքը փակ է, նրանք ցամաքային ճանապարհով՝ Հայաստանով, պետք է մեկնեն. անցակետից հասնեն «Զվարթնոց» օդանավակայան, ապա այնտեղից ուղևորվեն իրենց երկրներ:

«Հետևաբար, հաշվի առնելով մարդկանց փոքր հոսքը, հումանիտար որևիցե միջամտության անհրաժեշտություն չկա: Մարզի հյուրանոցները նույնպես ստանդարտ զբոսաշրջային թվերի մեջ են: Ինչ վերաբերում է տաքսիստներին, նրանց փոխանցել ենք խիստ զգուշացնել, որպեսզի չօգտվեն այս իրավիճակից: Արդեն իսկ կան տրանսպորտային միջոցներ, որոնք կտեղափոխեն մարդկանց ստանդարտ գներով: Իսկ եթե գնային շուկան կարգավորվի, միգուցե մտածենք հետ քաշելու մասին, որովհետև իրականում այնքան փոքր է մարդկանց հոսքը, որ նման գործողությունների անհրաժեշտություն չկար: Սակայն, քանի որ ստեղծվել էր նման իրավիճակ, որոշեցինք, որ պետք է միջամտենք»,- հավելել է մարզպետը:

Ըստ Ղուկասյանի՝ ամեն դեպքում, եթե իրավիճակի վատթարացում լինի, Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը, ինչ հնարավոր է:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ակшնները հեռացվել կամ պшյթեցվել են. Իրանին տեղեկացվել է, որ նոր ակшններ տեղադրող ցանկացած նավ կnչնչացվի. Թրամփ Ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը կազմաքանդող թշնամnւ հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. ստիպված են լինելու պատասխան տալ. Նարեկ Մանթաշյան Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է. Հովհաննես Իշխանյան Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Փաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է․ Տիգրան Աբրահամյան Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված քահանա Սամվել Կարապետյանը կաթոլիկ չէ, նա Հայ եկեղեցու զավակ է. Մայր Աթոռ Հետազոտությունները շարունակվում են, Ռոբերտ Քոչարյանի հոսպիտալացման մասին որոշում դեռ չկա․ պաշտպաններ Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե» Ողորմելի է․․․ իր արևին իմ անձի հետ կապված բան է ասում․ Աննա Գրիգորյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) «Արամ Վարդևանյանը Փաշինյանի սարսափելի պահվածքը հիշեցրեց․․․ ՔՊ-ականներն իրար խառնվեցին» (video) «Ռուսաստանը ոտքը քաշեց, ադրբեջանցիները վերացնելու են Սևանը, Վանաձորը, ողջ Հայաստանը»․ Երվանդ Բոզոյան (video) «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) Ռուբինյանին ասացի՝ ընդհատե՛ք Փաշինյանի ելույթը․․․ ինչ է եղել, երբ Վարդևանյանը եկել է նիստերի դահլիճ (video) Աննա Հակոբյանն իր «Կիսաբաց լուսամուտները»-ն է սկսել «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) «Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան «Հախվերդյա՛ն, Նիկոլի ինքնիշխանությունը բ*զ կնոջ ինքնիշխանություն է» (video) Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել «Ես հրագանգը տվել եմ․․․Փող չե՛ք ունենալու»․ Փաշինյանն ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրած գոռում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am