Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումից առաջ, հսկող դատախազ Արմեն Դոլինյանը դատարանում է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը» շարքը: Այս խորագրի ներքո պարբերաբար հրապարակում ենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար:

 Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով 2 ամսով կալանավորվեց գործարար-բարերար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։

Իսկ ով է նրա գործով հսկող դատախազը, որը քննիչների հետ կալանքի միջնորդության օրը գնացել էր դատարան։

 Պարզվում է՝ գործը հսկող դատախազը Արամ Դոլինյանն է, ում 2023 թվականին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից ազատել էր ու նշանակել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում:

Ավելին՝ Դոլինյանը Արմեն Աշոտյանի գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազն է։

Նկատենք, որ Արամ Դոլինյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության օրը անձամբ դատարան է գնացել։ Թեեւ օրենքը չի արգելում, որ կալանքի միջնորդությունների ժամանակ դատախազները դատարան գնան, բայց սովորաբար դատախազներ չեն գնում. միայն բացառիկ դեպքերում։ Եվ ահա, Դոլինյանը որոշել էր գնալ դատարան: Կարապետյանի փաստաբանները չէին բացառել, որ դա, գուցե, արվել է դատարանին ճնշելու նպատակով։

Հիշեցնենք, որ Կարապետյանի գործով քննիչն էլ արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գեւորգյանն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 9478 անգամ
Լրահոս
Իսրայելը սպառնացել է Թուրքիային Աննան հրաժարվել է Նիկոլից ու մի բան ասել․ Արշակ Սարգսյան (video) Արա Զոհրաբյանը զգուշացնում է՝ պետք է կանխել «Ես ձեզ 100%-ոց ինֆո եմ տալիս․ մարմնի բոլոր մասերը ճղում էին»․ Արմեն Աշոտյան (video) Զախարովան հեգնել է ֆոն դեր Լայենին Գազ չի լինի անորոշ ժամանակ Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության վարչության շենքի վրա գրոհելու մասին Իսրայելը մեծ փորձանք է բերելու մեր գլխին․ Ի՞նչ շանտաժի է ենթարկվել Թրամփը․ Ռուբեն Հակոբյան (video) Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ Գլխավոր դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ Մաքսային 5 տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Լրագրողին «քիլլեր» համարող ՔՊ-ականներն ուզում են օրենքով լռեցնել ոչ ձեռնտու լուսաբանումները․ Թաթոյան Ուրեմն 1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ ու պետությունն այդ գումարը փոխհատուցո՞ւմ է. բժիշկ «Իսկ դուք կփոխե՞ք ձեր որդու, ամուսնու, եղբոր, թոռան, հոր կյանքը երեքսենյականոցի հետ». Արմեն Աշոտյան «Այդ հիմարին թմբուկի մոտից հեռու տարե՛ք»․ քաղաքացի (video) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ 84 իրանցի նավաստիների աճյունները կհանձնվեն Իրանի դեսպանատանը Դուբայի օդանավակայանի մոտակայքում դրոնների հարվածից չորս մարդ է վիրավորվել «Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծությունից հետո Իմ քայլը հիմնադրամը ասոցացվո՞ւմ է ՔՊ–ի հետ» (video) ԱՄՆ-ն 16 իրանական նավ է ոչնչացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում Բեյրութում Հեզբnլլահի օբյեկտների վրա hարվածների շարքն ավարտել է Իրանի շուրջ լարվածությունը մեծացնում Է Թուրքիայի տնտեսական ռիսկերը Մակրոնը G7-ի ղեկավարների հետ կքննարկի իրադրությունը Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները կարող են խաթարել աշխարհակարգը. Փեզեշքիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա «Ի՞նչ կապ ունեին հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներն ու Նիկոլն իրար հետ»․ Ռուբեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am