Սամվել Կարապետյանի մասին Ավինյանը եւ մյուսները լուռ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Տաշիր»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը իշխող կուսակցությունում չի ընդունվել միանշանակ: ՔՊ-ում ոմանք լուռ են կամ ակնհայտ պասիվ:

 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ակտիվ չէ, պատգամավորների մեծ մասը լուռ է, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ այլ բարձրաստիճան գործիչներ եւս բառ անգամ չեն խոսում այս թեմայով։ Նրանք չեն քննադատում Սամվել Կարապետյանին, չեն շտապում սեւացնել բարերարին այնպես, ինչպես, օրինակ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որոնք ԱԺ ամբիոնը դարձրել են ամբոխահաճո հարթակ՝ բարերարին վերագրելով կապեր Քոչարյանի հետ, անվանելով «թալանչի», «երկիրը օբյեկտի վերածած օլիգարխ» եւ այլն:

Այս ամենում ուշագրավ է պատգամավոր Ալխաս Ղազարյանի վարքագիծը, որը թեեւ «խոպանչու» դուստր է (հայրը հիմա էլ աշխատում է Ռուսաստանում), սակայն ԱԺ ամբիոնից քննադատել է Ռուսաստանում հարստացած Սամվել Կարապետյանին՝ մոռանալով, որ հենց իր ընտանիքի պատմությունն էլ սկիզբ է առել ՌԴ աշխատանքային միգրացիայից։

 Կարճ ասած՝ ողջ աղմուկի ֆոնին ՔՊ-ում շարունակվում է լուռ դիտարկում՝ արժե՞ արդյոք քարոզչական հարձակումը, երբ հասարակության մի զգալի հատված Սամվել Կարապետյանին ընկալում է որպես բարեգործ, հայրենասեր եւ ազգային կառույցների աջակից։ Իսկ լռությունը, ինչպես հայտնի է, երբեմն ավելի խոսուն է, քան ամբիոնից հնչած ճառերը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 402 անգամ
Լրահոս
«Արդար պատերազմի» գիտակցությամբ ապրող ժողովուրդը չի պարտվի «խաղաղության» հայտարարած պատերազմին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am