Թշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա Մինասյան

«Մենք այլևս զգուշացման փուլում չենք։

Մենք կանգնած ենք գոյաբանական պատերազմի շեմին՝ մղված հայի հոգևոր ինքնության դեմ։ Սա կարճաժամկետ ճգնաժամ չէ, այլ կազմակերպված ու համակարգված մարտահրավեր՝ Հայաստանի գործող իշխանությունների անմիջական մասնակցությամբ։ Պետական լծակների և պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով այս պատերազմը ներսից է իրականացվում։

Թշնամին այլևս սահմաններից դուրս չէ։ Նա պաշտոնյան է, խոսում է պետական կնիքով, գործում է իբրև ժողովրդի առաջնորդ, բայց ծառայում է հակահայ օրակարգին։

Այսօրվա իրականությանը Գարեգին Նժդեհի խոսքերը սուր ու տեղին արձագանք են. «Ներքին թշնամին է եղել հայ բազուկը տկարացնողը։ Նա է առաջնորդել օտար զորքերը դեպի հայկական լեռնակղզին։ Նրա դավաճանությունն է հաջողության նժարը հաճախ թեքել թշնամու կողմը»։

Այս իշխանությունը բացահայտ պատերազմ է հայտարարում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ օգտագործելով հրապարակային հռետորաբանություն, օրենսդրական ճնշում և կեղծ բարոյական քարոզչություն։ Նպատակը մեկն է՝ խորտակել ազգի հոգևոր ողնաշարը, ջնջել պատմական հիշողությունը, աղավաղել ճշմարտությունը։ Հետապնդվում է հենց այն Լույսը, որն առհավետ փրկության ուղենիշ է եղել հայ ժողովրդի համար։

Պետական ղեկավարը, շրջապատված անձնական հավատարմության ու քծնանքի մթնոլորտով, դարձել է ոչ թե ազգային առաջնորդ, այլ՝ իր իսկ ժողովրդի հոգևոր խեղման գլխավոր ջարդարար ։ Նրա խոսքը հաճախ չի տարբերվում թուրք-ադրբեջանական քարոզչության բառապաշարից։ Այս մարդիկ ոտնահարում են դարերի սրբազան ժառանգությունը, պղծում նահատակների հիշատակը՝ փորձելով կտրել այն ամենը, ինչ միավորում է մեզ որպես ազգ։

Սա հոգևոր ահաբեկչություն է։ Սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու՝ որպես հաստատության, այլ՝ Աստծու դեմ։

Բայց Եկեղեցին, ինչպես Հիսուս Քրիստոս, նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան։ Նա մնում է մեր փրկության աղբյուրը։ Իսկ նրանք՝ կուրացած ամբարտավանությամբ, փորձում են մարել այդ Լույսը, որովհետև այն բացահայտում է իրենց ներքին խավարը․ «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին» (Հովհ. 3։19):

Նրանք վախենում են ճշմարտությունից, խաչից և հավատի կոչից։ Որովհետև այդ արժեքներն այլևս օտար են իրենց դատարկ հոգուն։

Բայց հայ ժողովուրդը չի մոլորվում։ Նա տեսնում է։ Նա զգում է։ Նա տարբերում է՝ ով է խաչակիր, և ով՝ խաչամարտ։ Ժողովուրդը գիտի՝ ով է կանգնած Խաչի առջև՝ աղոթքով, և ով՝ քարկոծմամբ։

Այս պատերազմը քաղաքական լուծում չունի։ Այն միայն դատաստանի ավարտ ունի։ Նրանք, ովքեր այսօր խաչը հալածում են՝ վաղը կանգնելու են այդ նույն Խաչի առջև՝ մերկ, դատարկ ու անպաշտպան։ Առանց ժառանգության, առանց հույսի։

Նրանք չեն հաղթելու։

Նրանք դատապարտվելու են։

Եվ Եկեղեցին՝ սրբազան անողորմությամբ, կկոչի նրանց՝ «մեղավորացն՝ տանջանք յավիտենական»։

Տեր Գրիգոր աբեղա Մինասյան

դիտվել է 363 անգամ
Լրահոս
Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է «Այ լուզերնե՛ր, հենց հիմա ասեք, ո՞վ ա էդ 5 միլիարդը տալու․ Ռուսաստանին լարեցի՞ք». Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am