Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդապետների՝ կուսակրոնությունը խախտելու կամ չխախտելու հանգամանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը համարում է ազգային հարց եւ ոչ միայն եկեղեցականների համար։

 

Այս ձեւակերպումն արտահայտում է ոչ թե Խուդաթյան անհատի կարծիքը, այլ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալ ցանկացող անձի վարքագծի դրսեւորում է։

Փաշինյանական կոչին միացած Խուդաթյանը, ով Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե Կաթողիկոսին հեռացնելու քայլերը տեղավորվելու են Սահմանադրության, օրենքների եւ բարոյականության շրջանակում, իր արտահայտած մտքերի պես հետաքրքիր հայտարարագիր է ներկայացրել։

 

Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Փարաքարում ընտրությունները տապալած Խուդաթյանը նախորդ տարի, որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոց, հայտարարագրել է 2020 թվականի արտադրության, 8,5 մլն դրամ արժողությամբ TOYOTA մակնիշի մեքենա։

 

 

Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 790 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,1 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 700 հազար դրամ, որից 11 մլն 995 հազար դրամը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից է ստացել, քանի որ Արմավիրում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո կրկին նշանակվել էր մարզպետ։

Եկամուտների մի մասը՝ 3 մլն 597 հազար դրամը, Խուդաթյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունից է ստացել, քանի որ նախարար է նշանակվել 2024թ. նոյեմբերի 21-ին։

Եկամտի մյուս մասը՝ 1 մլն 107 հազարը, ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարանի աշխատակազմից է։

Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 87 հազար դրամ, որից 18 մլն 610 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Խուդաթյանը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, միայն մեկ բնակարան է գնել, որն էլ այս 7 տարիներին նրա միակ ձեռքբերումն է եղել։

Հարկ է նշել, որ հեղափոխությունից անմիջապես հետո Արմավիրի մարզի ղեկն իր ձեռքը վերցրած Խութադյանը պարտավորվել էր Փարաքարում ապահովել ՔՊ-ի լիակատար հաղթանակը, սակայն իշխանությունը խայտառակ կերպով տապալեց ընտրությունը, եւ ընդդիմությունը հաղթանակ տարավ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am