Նախիջևանի հայկական Ողոհի կամ Աղահեցիկ գյուղն այժմ կոչվում է Ալահի[1] և մտնում է Օրդուբադի շրջանի Բիստի խոշորացված համայնքի մեջ։ Ողոհի գյուղանվան Աղահի տարբերակից բխել է բարբառային Ալահի ձևը, որն էլ ընկած է ադրբեջանցիների արտասանությամբ հնչող բառի հիմքում: Ասել է թե՝ «ադրբեջաներեն» անվան հիմքում ևս հայկական անունն է։ Ղևոնդ Ալիշանը գյուղանունը հիշատակում է նաև «Ալեաղու» կամ «Ղեամանի» ձևերով: 1870-ական թվականներին գյուղում ապրել է ավելի քան 30 հայ ընտանիք։
Ըստ 13-րդ դարի մի հարկացուցակի՝ Ողոհին Տաթևի վանքին 12 միավոր «դրամ» հարկ է վճարել։ 19-րդ դարի սկզբին Ողոհի են տեղափոխվել Իրանի Մաժանաբադ, Ղարադաղ և Սալմաստ բնակավայրերից գաղթած հայեր։ Սակայն 1989 թվականին հայերը ստիպված լքել են գյուղը։
Այս բնակավայրը հայտնի է եղել բնական հանքային աղբյուրներով։ Ալիշանը Ողոհիին կից արձանագրել է հանքային աղբյուր՝ թթուաջուր։ Գյուղը նշանավոր է եղել իր կամրջով, Սուրբ Ստեփանոս եկեղեցիով և Սուրբ Խաչ վանքով։ Ընդ որում՝ Ա․ Այվազյանը Նախիջևանի վիմագրական ժառանգությանը նվիրված իր գրքում նշում է, որ Սուրբ Խաչը եղել է վանական նշանավոր համալիր, որի ավերակների տեղում մինչև 19-րդ դարի կեսերը կանգուն եկեղեցի է եղել։ Սուրբ Խաչ վանքն, ըստ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում պահպանված արձանագրության, 17-րդ դարում ունեցել է ընդարձակ տարածքներ։ Գյուղի գերեզմանատնից, որն ադրբեջանցիները ոչնչացրել են, հայտնաբերվել են հայերեն վիմագիր տապանաքարեր։
Ողոհիցիներ այժմ ապրում են Երևանում, Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում և երազում են, որ կվերականգնվի պատմական արդարությունը, և իրենք կվերադառնան իրենց հարազատ գյուղը։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը