Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են

NEWS.am-ի տեղեկություններով՝ կառավարությունում դժգոհություններ են հասունանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը սկսել է չվստահել Հարությունյանին և վերջինիս երաշխավորած կադրերին, որոնք վերջին ամիսներին իսկական գլխացավանք են դարձել այս իշխանությունների համար:


Միայն վերջին մեկուկես ամսում Հարությունյանի կադրերց երկուսը կալանավորվել են աղմկահարույց գործերի շրջանակներում:

 Մասնավորապես ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով մայիսի 6-ին կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը, որն, ըստ մամուլի՝ այդ պաշտոնում էր նշանակվել Արայիկ Հարությունյանի «ջանքերի» արդյունքում: Նախքան ՍԱՏՄ պետ նշանակվելը Դանիելյանը զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Մեր տեղեկություններով՝ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել ՍԱՏՄ-ում կատարված չարաշահումների առնչությամբ՝ անհաջող նշանակման հարցում քննադատելով նաև Արայիկ Հարությունյանին:

 

 

Իսկ հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի ընտանքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ նախորդ շաբաթ Նորագավիթում Ռազմիկ Մկրտչյանը այլ անձանց հետ ՔՊ երիտթևի ներկայացուցիչներից մեկի տանը ծեծի է ենթարկել ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին: Միջադեպի մասին անմիջապես տեղեկացել են Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանը և պահանջել Մկրտչյանին՝ ազատման դիմում գրել:

Ուշագրավ է, որ ՔՊ-ական Տիգրան Մակարյանը ժամանակին ակտիվ պայքարում էր, որպեսզի Ռազմիկ Մկրտչյանը նշանակվեր թաղապետ: Նա անգամ իր էջում գրառում էր կատարել, որ եթե թաղապետ նշանակվի այլ թեկնածու, ինքը նոր պայքար է սկսելու ժողովրդի կողմից չընդունված նոր ղեկավարի դեմ:

26 տարեկանում Շենգավիթի թաղապետ նշանակված Ռազմիկ Մկրտչյանը ևս համարվում է շենգավիթցի Արայիկ Հարությունյանի հովանավորյալը: Նախքան Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը, նա որևէ տեղ չէր աշխատել և հանրությանը հայտնի էր, որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալող ակտիվիստներից:

Մկրտչյանի անունը կապված է 2020-ին Շենգավիթի համայնքապետարանի աշխատակցին ծեծի ենարկելու, 2021 թվականի ապրիլին Արագածի փողոցում իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ ծեծկռտուքի մասնակցելու հետ: Առավել ուշագրավը, սակայն Մկրտչյանի ղեկավարած վարչական շրջանի աշխատակազմում վերջերս բացահայտված ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումներն ու ձերբակալություններն են: Աղմկոտ բացահայտումներից հետո Մկրտչյանն իր էջում գրել էր. «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»:

Արդարության համար նշենք, որ որպես համայնքի ղեկավար, Մկրտչայնն այս տարիներին հասցրել է էական փոփոխություններ իրականացնել Շենգավիթում՝ նորոգվող բակերից ու խաղավայրերից մինչև մանկապարտեզներ, սակայն հանրությունը թաղապետին ավելի շուտ հիշում է նրա անվան հետ կապված սկանդալակին պատմություններով:

Ի դեպ՝ Ռազմիկ Մկրտչյանի ֆեյբուքյան էջը ողողված է 2018-ի հեղափության, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով: Սակայն, անգամ այս իշխանություններին մինչև վերջ ծառայելն ու հանուն ՔՊ-ի ժամանակ առ ժամանակ թիարխում հայտնվելը չփրկեցին երիտասարդ թաղապետին պատասխանատվությունից և «օրենքի սահմաններից դուրս կատարված քայլը», փաստորեն ավարտվեց կամ գուցե սկսվեց կալանավորմամբ:

Ի դեպ՝ մեր տեղեկություններով, իրավապահները սկսել են ուսումնասիրել նաև Ռազմիկ Մկրտչյանին պատկանող գույքերը:

Թաղապետի պաշտոնում նշանակվելուց հետո Մկրտչյանը Արագածի փողոցի ծայրամասում՝ Հրազդան գետին նայող ձորի պռնկին մեծ առանձնատուն է կառուցել, որն ըստ հայտարարագրի՝ ձեռք է բերվել վարկային միջոցներով, սակայն իրավապահներին տեղեկություններ են հասել, որ նրա ընտանիքի հետ փոխկապակցված այլ գույքեր ևս ձեռք են բերվել նրա կառավարման օրոք, որոնք, սակայն հայտարարգրում ներկայացված չեն:

Վերջին տարիներին իր կապիտալը բազմապատկել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանը վերջին տարիներին ձեռք է բերել երկու հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի և Տավուշի մարզի Իջևան համայնքներում, ինչպես նաև Երևանում «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից 36 միլիոն 323,902 դրամով բնակարան: Բոլոր գույքերը Արայիկ Հարությունյանը տնօրինում է միանձնյա։

դիտվել է 790 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am