ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել․ «Հետք»

«սկզբնաղբյուր կայքում։»-ը գրում է․ «2025 թվականի հունիսի 4-ին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ձեռքի ռենտգեն ստուգման սարք ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ի հետ։ Ընկերությունը 82 մլն 500 հազար դրամի դիմաց պետք է մատակարարի նման երեք սարք։

«Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Գեղամ Վանունու և Արթուր Եգորյանի կողմից։ Հետագայում՝ 2017 թվականին, Եգորյանը դուրս է եկել ընկերությունից և միակ սեփականատերը դարձել է Գեղամ Վանունին։

2023 թվականի հուլիսի 3-ին Վանունին նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական բաժնի պետ։ Մեկ տարի անց՝ 2024-ի մայիսին, նրա լիազորությունները դադարեցվել են։

2019 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի մայիսը նա զբաղեցրել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային-կետ բաժնի պետի պաշտոնը։ Իսկ մինչ այդ պաշտոնը զբաղեցնելը Վանունին եղել է «Երևան ջէկ» ՓԲԸ-ի փոխտնօրենը։

Գեղամ Վանունուն պատկանող «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն պետական գնումների ակտիվ մասնակից է։

2017-2018 թվականներին ընկերությունը 12 պայմանագիր է կնքել Պետական եկամուտների կոմիտեի, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Երևանի մետրոպոլիտենի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, Ազգային Ժողովի, Պաշտպանության նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 8.7 մլն դրամ է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ» ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ» Դպրոցների հետ կապված՝ Փաշինյանն իրականացնում է «նախկինների ծրագիրը»․ «Հրապարակ» Փոսերի տակ մնացած վարկանիշ. ՔՊ-ն Երևանում ձայն է փնտրում, իսկ Ավինյանը՝ արդարացումներ. «Ժողովուրդ» 5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ» Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն Ագրեսորը նահանջելու է այն ժամանակ, երբ ապօրինությամբ ձեռք բերվելիքը ավելի փոքր է, քան դրա համար վճարվող գինը. Խուդոյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին տեղափոխել են դատարան Վրաերթ՝ մահվան ելքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է ԱՄՆ-ում մեկնարկել են Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման բանակցությունները Զգուշացում․ ապրիլի 15-ին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան Դատախազությունը գույքային հայց ներկայացրեց Սեյրան Օհանյանի դեմ, պահանջեց բռնագանձել 13 մլն դրամ 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու պատճառը Խեղճության ու տկարության այդ պոռթկումներդ վիճակդ միայն բարդացնում են. Էդգար Ղազարյան Թուրքիայից 6.5 մլրդ դոլարի անհայտ ծագման կապիտալի արտահոսք է գրանցվել Ծննդյան խնջույքին վիճաբանություն է առաջացել, ամուսինները մարմնական վնասվածքներով հիվանդանոցում են ՀԿԿ-ն միջնորդել է տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց Գոհար Ղումաշյանի հետ կատարվողը դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից․Ամստերդամ Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող մորը Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Ղումաշյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am