Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Այսօրվա Նիստում Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը խոսել է քառօրյա պատերազմի մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լևոն Մնացականյանը, պատասխանելով դատախազի հարցերին, ասել է, որ ապրիլյան մարտերում իրենք «կորցրել են» 18 մարտական դիրք։
Դատավարության ժամանակ ցուցադրվել են քառօրյա պատերազմի վերաբերյալ Մնացականյանի կողմից լրագրողներին տված հարցազրույցներից հատվածներ։
Այդ հատվածներից մեկում Մնացականյանն ասել է. «Ընդհանուր իրավիճակը վերահսկվում է, զորքերի մարտական պատրաստվածությունը պատշաճ մակարդակի վրա է, մեր սահմանները ամուր են և ապահով ձեռքերում են»։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը