Ինչպե՞ս հաղթահարել միջազգային «աչքկապոցին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին միջազգային մակարդակով ավելի ու ավելի հաճախակի ենք ականատես լինում այնպիսի գործընթացների, ինչպիսիք միջազգային իրավունքի խախտումները, մարդու իրավունքների ոտնահարումները և արդարադատության համակարգի քայքայումն են։ Բայց կան պետություններ, որոնք նորանոր «հորիզոններ են նվաճում» այս տեսանկյունից։ Այդ պետություններից մեկն էլ բռնապետական Ադրբեջանն է, որտեղ կառուցվածքային, հետևողական ու համակարգված մոտեցումներ են ձևավորվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքների զանգվածային խախտումները, փաստերի կեղծումը, դատական գործընթացների մանիպուլացման և պետության կողմից կատարված հանցագործությունների արդարացումը։ Քիչ չէ, որ Արցախը լիովին հայաթափվեց, մինչ այսօր էլ Ադրբեջանում գերի են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և այլ հայորդիներ, իսկ նրանց դեմ դատական ֆարսը շարունակվում է։ Բաքուն չի էլ թաքցնում, որ տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ Սակայն Ադրբեջանի գործողությունների հետ կապված միջազգային արձագանքն անբավարար է, քանի որ Ադրբեջանի նավթն ավելի է գնահատվում, քան համամարդկային արժեքները։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն օգտագործում է իր խավիարային դիվանագիտության լծակները՝ բարձացվող ձայները լռեցնելու կամ ճնշելու համար։

Իսկ Հայաստանը, որը մի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների մասով միջազգային հանրության լուսավորողն էր, այլևս չի բարձրացնում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետ կապված թեմաները։ Ավելին, հայկական կողմը խաղաղության պայմանագիր կնքելու համար նույնիսկ պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից, որոնք կարևոր ապացուցողական հենք են իրենց մեջ ներառում ու հետագայում լուրջ խնդիրներ կարող են ստեղծել Բաքվի համար։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի ռեժիմի գործողությունները «պարզաջրելու» կամ «սպիտակեցնելու» միտումն է նկատվում։ Իշխանությունները սկսում են «դողէրոցքի» մեջ հայտնվել, երբ հանկարծ որևէ կառույց կամ մարմին զեկույց է պատրաստում Արցախի մասին, ադրբեջանական հանցագործությունների կամ Բաքվի սանձարձակ այլ գործողությունների մասին։ Ու այդ կառույցներն անմիջապես հայտնվում են իշխանությունների հարձակումների թիրախում։

Բայց, բարեբախտաբար, կան կառույցներ, որոնք առանց ճնշումներին տրվելու, անաչառ կերպով ներկայացնում են Բաքվի հանցավոր ռեժիմի բնույթը, հայտարարություններով են հանդես գալիս և զեկույցներ են նախապատրաստում։ Այդպիսով, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների օրակարգի ոտնահարման վրա։ Այս համատեքստում առանձնանում է վերջերս հրապարակված կարևոր փաստաթուղթը, որը մշակվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ու ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի համագործակցությամբ գործող «Հայկական իրավական կենտրոնի» ջանքերով։ Այս զեկույցը փաստական և իրավական հիմնավորումներով ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանը համակարգված և պետական մակարդակով տարիներ շարունակ իրականացրել ապացույցների կեղծում, դատական գործընթացների մանիպուլյացիա, մարդու իրավունքների ոտնահարում և ռազմագերիների ու քաղաքացիական բնակչության դեմ կիրառել միջազգային իրավունքին հակասող մեթոդներ։ Human Rights Watch և Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները նույնպես փաստաթղթավորել են Ադրբեջանի այս գործելաոճը։ Այս կառույցների կողմից արձանագրված խախտումները վերաբերում են ոչ միայն պատերազմական հանցագործություններին, այլ նաև Ադրբեջանի ներքին կառավարման ձևին, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները փաստացի լռեցվում են, իսկ իրավական համակարգը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ՝ իշխանության շահերին։

Մի խոսքով, չնայած Հայաստանի իշխանությունների լռությանը, ավելին՝ ջանքերին, որ ոչինչ չխոսվի Արցախի մասին, նաև ադրբեջանական հանցագործությունների մասին, կան հայկական ու նաև միջազգային կազմակերպություններ, որոնք այդ հարցերը բարձրացնում են, ընդ որում՝ փաստարկված ու փաստաթղթավորված, ինչը կարևոր հանգամանք է միջազգային հանրությանն այդ ամենին ծանոթացնելու և ոչ միայն «աչքկապոցիի», այլև նորանոր հանցագործությունների դեմն առնելու համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 123 անգամ
Լրահոս
«Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video) «Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը՝ Փաշինյանի թիրախում․ ի՞նչ է սպասվում» (video) Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է «Պապիկյա՛ն, դու խելքից պակա՞ս ես, էդ ի՞նչ էիր ցույց տալիս»․ Գառնիկ Դավթյան (video) «Ալիևի երկու կրակոցից հետո Նիկոլի իշխանությունից բան չի մնալու». Սուրեն Սուրենյանց (video) Առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին սպասվում է հարվածների նոր ալիք․․․ Հայկ Նահապետյան (video) Երրորդ հաղթանակը Բաքվում Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է Որքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Ռուբինյա՛ն,Կոնջորյան Հայկ,Վահագն Ալեքսանյա՛ն, դե թող բախտներդ փորձի․ Գառնիկ Դավթյան (Ուժեղ Հայաստան) (video) «Գագիկ Ծառուկյանը կարևոր շեշտադրում է արել. ու՞մ է ինչ կերակրում Նիկոլը»․ Հայկ Նահապետյան (video) Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան (video) Լիտվան հայտնել է ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Նիկո՛լ Փաշինյան, էս թուղթը վերցրա ու կոխի․․․»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը․ Զաքարյան ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am