Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում Հայ առաքելական եկեղեցին թիրախավորվել է միշտ՝ մասնակի «ընդմիջումներով», բայց հետևողականորեն։ Սկզբից դա «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ու տարբեր աղանդների խրախուսման տեսքով էր, իսկ հետո հարձակումների թիրախ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, իսկ որոշ ժամանակ անց իշխանությունները սկսեցին Եկեղեցու հասցեին մեղադրանքներ ուղղել, թե այս կառույցը հոգևոր գործերով զբաղվելու փոխարեն քաղաքականության մեջ է ընկղմվել՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ եկեղեցին տարբեր կերպերով արձագանքել ու անընդունելի է համարել ազգային ինքնության և արժեքների դեմ ուղղված պետական քաղաքականությունը, ազգակործան, պետականակործան քաղաքականությունը:

Հիմա էլ իշխանությունները նոր գույներ են ավելացնում Եկեղեցու դեմ ուղղված իրենց արշավում, որն արդեն վերաբերում է Եկեղեցու պատմամշակութային հուշարձաններին (Եկեղեցու և եկեղեցականների դեմ փողոցային բառապաշարով պատերազմին կանդրադառնանք առանձին)՝ մասնավորապես՝ եկեղեցիները «չուլանացված» որակելով։ Նման արտահայտությունները հստակ նպատակ ունեն ոչ միայն նսեմացնել Եկեղեցու դերը, այլև խաթարել հասարակության մեջ նրա հեղինակությունը։ Ինչպիսի սարսափ ՀԱԵ-ից:

Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության հիմնասյունը։ Նրա վանքերն ու եկեղեցիները ոչ միայն կրոնական կենտրոններ են, այլև ազգային մշակույթի և պատմության կենդանի վկայություններ։ Ավելին՝ շատ եկեղեցիներ ու վանքեր ուղղակի պատմամշակութային գլուխգործոցներ են։ Իսկ որոշ կառույցներ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկի մեջ են։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը առանձնանում է նրանով, որ առաջինն է քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն, ինչն էլ մեր եկեղեցիներն ու վանքերն ուխտագնացության տեսանկյունից առավել խորհրդանշական է դարձնում։ Անգամ նախկին Հռոմի պապի այցելությունը բնութագրվում էր որպես ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր։ Եվ, իսկապես, ամեն տարի բազմահազար զբոսաշրջիկների Հայաստան գալու դրդապատճառներից մեկն էլ հենց կրոնական ու մշակութային հուշարձաններին ծանոթանալն է ու դրանց պատմությանը հասանելիություն ստանալը։ Այսինքն, եթե Փաշինյանը եկեղեցիների մասին հրապարակային նման հայտարարություն է անում, ոչ միայն բացահայտում է իր զարգացածության ու մտածողության աստիճանը, այլև նա դրանով փաստացի հարվածում է հենց Հայաստանի հեղինակությանը։ Էլ զբոսաշրջիկներն ինչի՞ համար պետք է գան Հայաստան՝ «չուլանացած» եկեղեցիներ տեսնելո՞ւ։

Իրականում Փաշինյանը ոչ միայն չափազանցնում է իրավիճակը, այլև հերթական ստին ու մանիպուլ յացիային է դիմում։ Կարելի է Հայաստան ժամանող ցանկացած զբոսաշրջիկից, հենց ներհայաստանյան զբոսաշրջության սիրահար մեր հայրենակիցներին հարցնել, ու բոլորը կասեն, որ ՀԱԵ հսկողության ներքո գտնվող եկեղեցիները, հուշարձաններն անհամեմատ ավելի բարվոք վիճակում են, քան, օրինակ՝ ԿԳՍՄ նախարարության հովանու ներքո գտնվող հուշարձանները։ Ավելին, պետական հովանավորության ներքո գտնվող հուշարձանների զգալի մասն ուղղակի չխնամված ու խայտառակ վիճակում է՝ որոշ դեպքերում անգամ ավերակների վերածված։ Օրինակ՝ գնացեք Աղձքի Արշակունիների դամբարան: Իսկ նման օրինակները սարսափելի շատ են:

Մյուս կողմից էլ՝ Եկեղեցու հասցեին հնչեցվող նման հայտարարությունները կարելի է դիտարկել ոչ միայն ներհայաստանյան դիսկուրսի համատեքստում, այլ նաև որպես ազգային դիմադրողականության բաղադրիչի թուլացման ռազմավարություն՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա իրական սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վկայությունն են Արցախի տարածքում ոչնչացված և պղծված եկեղեցիները։ Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Արցախում վերացնի հայոց եկեղեցու թողած հետքերը։ Դրա համար էլ պետական մակարդակով շրջանառության մեջ է դրվել հայկական կրոնական ժառանգության աղվանացման քաղաքականությունը։ Անգամ փոփոխությունների է ենթարկվում Արցախի եկեղեցիների ճարտարապետական տեսքը, որպեսզի ցույց տրվի, թե այն հայկական չէ։ Ու, ընդհանրապես, Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններում անընդհատ թիրախավորվում է հենց մեր Եկեղեցին։ Վերջերս էլ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարում էր, թե «հայկական եկեղեցին, իր Կաթողիկոսի գլխավորությամբ, ամբողջ աշխարհում ռևանշիզմ է քարոզում, Եկեղեցին սպառնալիք է հարևան երկրների համար»։ Թե ինչու են Ադրբեջանում այդքան սարսափում Հայ առաքելական եկեղեցուց, թե ինչու են հարձակվում նրա վրա, կարծում ենք՝ պարզ է։ Այդ կառույցը պատմականորեն իր մեջ խտացնում է հայկական ինքնության արմատները, որոնցից էլ աճում են ազգային զարթոնքի ու ազգային ազատագրական պայքարի ծիլերը։ Ու Ադրբեջանում անհանգստացած են, որ հանկարծ մի օր էլ հայ ժողովուրդը կարող է համախմբվել հոգևոր կառույցի շուրջ, արթնանալ ու վերջ դնել Ադրբեջանի կողմից Հայաստանի նսեմացման ու կատարվող զիջումների գործընթացին։ Ըստ երևույթին, նաև Հայաստանի իշխանություններն են դրանից սարսափում, դրա համար էլ «խուժան կռիվ» են նորից սկսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Ինչպիսի միակարծություն...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video) Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am