Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 մլն դոլար կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեր տեղեկություններով, խոսքը 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. Սուրենյանց Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին բախվել են GAZ 3110-ը և VAZ 2121-ը․ 1,5 տարեկան երեխա է մահացել Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա Իսկական ազգակործան պատուհաս… Ռոման Երիցյանը տեղեկացնում է Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ Քըլըչ Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Գվարդիոլան նշել է Մանչեսթեր Սիթիում թույլ տված իր գլխավոր սխալը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am