Հանրային Ռադիոյի աշխատակիցները՝ ընդդեմ տնօրենի. Խախատված իրավունքները փորձում են վերականգնել դատական կարգով

Հանրային Ռադիոյի աշխատակիցները դատական կարգով փորձում են վերականգնել իրենց խախտված իրավունքները։ «Դատալեքս» համակարգի ուսումնասիրությունից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Հանրային ռադիոյի աշխատակիցները հերթով հայցեր են ներկայացնում դատարան՝ ընդդեմ «Հայաստանի Հանրային Ռադիոընկերություն» ՓԲԸ-ի՝ վիճարկելով ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի որոշումները։

Պարզվում է՝ Արմեն Քոլոյանը, Ռադիոյի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո, որոշել է «ազատվել» աշխատակիցներից, նշանակումից հետո դեռ մեկ տարին էլ չբոլորած, մասսայաբար կարգապահական տույժերի է ենթարկում կառույցի երկարամյա աշխատակիցներին, այդ թվում՝ լրագրողներին, վերջիններս էլ ստիպված դիմում են դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները։ Միայն այս տարվա առաջին ամիսների ընթացքում արդեն մի քանի աշխատակից դիմել է դատարան։


Ավելին, գործերից մեկով Քոլոյանն արդեն պարտվել է դատարանում։ Փաստաբան Սիրուշ Աղվանյանը, որը Հանրային ռադիոյի իրավաբանն էր և 2024թ․ նոյեմբերի 4-ին Քոլոյանի որոշմամբ կարգապահական տույժի է ենթարկվել, ինչը վիճարկել է դատական կարգով։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Տ․ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 25-ին բավարարել Սիրուշ Աղվանյանի հայցադիմումը՝ Քոլոյանի որոշումը ճանաչելով անվավեր։

Վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Պատասխանող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը կքննվի դատավոր Նորա Կարապետյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Անի Մխիթարյանի և Սամվել Գրիգորյանի։

Այս գործից բացի Աղվանյանը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արմեն Քոլոյանի մեկ այլ՝ 2024թ․ դեկտեմբերի 23-ի հրամանը, որով ինքն ազատվել էր աշխատանքից, միևնույն ժամանակ, Աղվանյանը պահանջել է հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Այս հայցադիմումը դեռևս քննության փուլում է։

Հիշեցնենք, որ Արմեն Քոլոյանը Հանրային Ռադիո ՓԲԸ տնօրեն է նշանակվել 2024թ․ հուլիսի 31-ին։ Նրա նշանակումն այդ պաշտոնին ուղեկցվել է բավականին մեծ աղմուկով, ինչը չի մեղմվել նաև պաշտոնավարման ընթացքում։ Քոլոյանը հենց պաշտոնավարման սկզբնական շրջանում էլ աչքի է ընկել իր կոնկրետ ուղղվածությամբ՝ «Ռադիոլուր» լրատվականի սենյակում տեղադրելով Բաքվի ժամը, ինչն աշխատակիցների կողմից հեռացվել է։ Պակաս ուշադրության կենտրոնում չէ նաև նրա կինը, որը սոցիալական ցանցերում աչքի է ընկել բռնի տեղահանված արցախցիներին թիրախավորելով և նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ կատարելով։ Իսկ վերջերս էլ պարզվեց, որ նույն Քոլոյանն է ենթարկվել կարգապահական տույժը՝ գնումների կարգը խախտելու համար։ Բայց Հանրային հեռարձակողի խորհուրդը սահմանափակվել է միայն նկատողությամբ։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am