Ո՞վ է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը․ մանրամասներ

«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։

Լրատվականը գրում է․ «Ինչպե՞ս են գողացել իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլարը։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում աշխատում են ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ Կոմիտեի քննիչները։ Ենթադրյալ հանցագործը քննիչի անցագրով մտել է շենք։ Պահնորդը, որևէ կասկածելի բան չի նկատել։ Ավելին, ենթադրյալ հանցագործը գիշերը ուշ մտնել է շենք ու ողջ գիշեր մնացել Կոմիտեի շենքում։ Ըստ էության՝ ենթադրյալ հանցագործը հանգիստ ողջ գիշեր մնացել է շենքում, փողը դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի սկսելուց առաջ է շենքից դուրս եկել։

Հիմա ամենագլխավոր պատմության մասին․

Մինչ 590 հազար դոլարը հափշտակելը Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում։

Արդյունքում, քննիչները նկատում են, որ շենք անծանոթ մարդ է մտնում դուրս գալիս, նրան բռնում կանգնեցնում հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի անունը ու այդ կապի պատճառով էլ այս պահին Թադևոսյանը ձերբակալված է»։

դիտվել է 464 անգամ
Լրահոս
«Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am