Ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով․ Վահե Սարգսյան

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Մի առիթով նախագահ Քոչարյանի մոտ օրինակ բերեցի մեծն Շիրազին, ասացի, որ իրերի բերմամբ ինքը և մեծանուն բանաստեղծը հակառակ ճակատագրերի են արժանացել. Շիրազին մարդիկ հեռվից պաշտում էին, բայց երբ առիթ էր լինում մոտիկից տեսնելու, շատերը չէին հասկանում տիեզերքի չափ հայրենապաշտ մտավորականի ներսի բախումները, և ջղային, հաճախ՝ գինովցած, զայրացկոտ («Քո բոլշևիկ պապը», «Ու՞ր է մեր Մասիսը», և այլն) Շիրազը երբեմն հիասթափեցնում էր իրեն հեռվից պաշտողներին:

Նախագահին ասացի՝ Ձեր պարագայում լրիվ հակառակն է. տասնյակ տարիների սև քարոզչության արդյունքում կոնկրետ ատելություն է գեներացվել 2-րդ նախագահի անձի ու կառավարման տարիների հանդեպ: Բայց երբ մոտիկից ենք շփվում ու գաղափար կազմում, տեսնում ճիշտ հակառակ որակները, ինքներս մեզ հարցնում ենք՝ սա հաստա՞տ այն նախագահն է, որի մասին էդքան վատ բան ենք լսել հեռվից:

Ու էդ հանդիպումներից միշտ բաժանվում էինք ափսոսալով, որ նախագահն իր խառնվածքով շատ չի սիրում խոսել, իր անձն ավելի հասանելի դարձնել մարդկանց, որ ճշմարտությունն ամեն անգամ քողակվում է նրա դեմ տարիներով տիրաժավորվող դեմոնիզացիայով:

Նախագահի էսօրվա հարցազրույցը նախորդներից որոշ իմաստով տարբերվում էր հենց այս բաղադրիչով. կոնկրետ փաստերով մարդիկ ավելի շատ տեսան Հայաստանի իրական անկախության, իրական ինքնիշխանության երաշխավորներից մեկին, երկիրը ոտքի հանելու ներուժով պետական գործչի, անկեղծ ու շիտակ մարդու, ոլոր-մոլոր գնալը, մանր ու մեծ կապիկությունները, սուտը մերժող, ոչ պոպուլիստ ու արդարամիտ ղեկավարի՝ գործի մարդու:

Ամենակարևորը՝ վերջապես 2-րդ նախագահը, կրկին հակառակ իր դեմ կիրառված սև քարոզչության, ի ցույց դրեց իր ևս մի կարևոր հատկանիշ. նա մեծ հարգանք ունի դեպի սեփական ժողովուրդը, չափազանց բարձր է գնահատում իր ազգի ներուժը, գիտի ստեղծագործ հայի արժեքը, ավելին՝ անկեղծորեն հավատում է դրանց ու դրանք համարում ամենամեծ հարստությունը՝ երկիրը հզորացնելու հիմնաքարը»:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը գլուխներում ու գրպաններում․ Մեսրոպ Մանուկյանը նոր շարք է սկսել «Հարգե՛ք ձեր մոր հիշատակը», «Ձեզ դաստիարակված պահեք»․ կռիվ լրագրողի և Ռուբինյանի միջև (video) Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. Հարություն Աղա-Սարգսյան Գոռ Հակոբյանը լուսանկար է հրապարակել Գերմանիայից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ զրպարտության կապակցությամբ 13 դատական հայց է ներկայացվել․ փաստաբան Նեթանյահուին անվանում են ներկա ժամանակների Հիտլեր․ Թուրքիայի ԱԳՆ Արայիկ Հարությունյանի քինախնդիր միջամտությունը․ ուղիղ ճանապարհ դեպի միջազգային սկանդալ. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Բոզոյան (video) Չինաստանը պահանջել է բացել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Իրանն ԱԷՄԳ-ում բարձրացրել է «Բուշեր» ատոմակայանին հարվածելու դեպքում հնարավոր վնասի հարցը Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել․ Էրդողան ՔՊ-ն դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը օրակարգում ընդգրկելուն Հայաստանը սարքել են մեծ գժանոց՝ բաց երկնքի տակ․ Կնոջ կոնքի նմանվող անճոռնի պատկեր Ռուբիոն ևս կմասնակցի բանակցություններին Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ» Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ԵՄ-ն չի հասկանում Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը. Կալաս Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» Բանակում ատեստացիան սխալ են անցկացնում, դուք ինչպե՞ս եք անում. Օհանյանը՝ ՆԳ նախարարին (video) Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի առաջնությունից առաջ իր գլխավոր մարտահրավերի մասին Ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am