Որ ճանապարհով կգնա Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը հայկական Զելենսկին է։ Բոլոր առումներով։ Նա Զելենսկու պես պատերազմ ու պարտություն բերեց, դարձավ հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ։

Նիկոլը զելենսկիություն է անում աշխարհքաղաքական առումով՝ սեփական երկիրը դարձնելով մանրադրամ հակառուսական (մեր դեպքում նաև հակաիրնական) խաղերում։

Նիկոլի զելենսկիությունը երևում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին քծնելու և սեփական աթոռը Էրդողանի միջոցով պահելու ցանկության մեջ։

Հիմա Նիկոլն ու Զելենսկին մի խնդիրն են լուծում։ Նույն խնդիրը։ Փորձում են իրենց կաշին փրկել։ Իրենց համար կա երկու տարբերակ։ Արժանանալ Բելառուսի նախագահացու Տիխանովսկայայի ճակատագրին (Նիկոլն օրերս «ոտքի վրա» հանդիպել էր նրան)։ Կամ էլ՝ համառել ու վերջում ընկնել Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու օրը։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այն ինչ արել է Հայաստանի ու Արցախի դեմ, ի վերջո ծանր է նստելու իր վրա։ Դրա համար էլ կառչած է աթոռից ու ՀՀ–ն մտցնում է Թուրքիայի տակ։ Ինքը համաձայն է անգամ Հայաստանի ոչնչացմանը, միայն թե պատասխան չտա իր արածների համար։ Խաղաղության մասին նրա ճամարտակությունները ձևի համար են։ Ժամանակ շահելու և դյուրահավատներին խաբելու միջոց։ Նա բացառապես իր անձնական հարցերն է լուծում։ Մնացածի վրա՝ թքած։

Նիկոլը հայտնվել է թակարդում՝ թակարդի մեջ պահելով նաև Հայաստանը։

Պատասխանատու և ողջամիտ քաղաքական մարդիկ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Նիկոլը հեռանա՝ իր հետևից ավերակներ չթողնելով։ Դա շատ բարդ, բայց լուծելի խնդիր է։ Պետք է Հայաստանն ավելի շատ սիրել, քան ատել Նիկոլին։ Վերջինիս պետք է հեռացնել իշխանությունից, բայց առանց ցնցումների, որպեսզի արանքում երկիր չկորցնենք։

Նիկոլն առայժմ կարող է մասնակցել իր հեռացման գործընթացին։ Հետո արդեն ուշ կլինի։ Ուշ՝ իր համար։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am