Առաջ մենակ տնեցիք գիտեին, որ անդաստիարակ ես, հիմա բոլորն իմացան

Օրեր առաջ կատաղության պահին ամուսինը այլայլված դեմքով բղավում էր` «հերիք ա ներվերս ուտեք», պարզվեց կնոջ նյարդերն էլ են տեղի տալիս` նա երկու օր է «սանձերը բաց թողած»` հարձակվել է իրեն քննադատողների վրա. էլ տխմար, էլ ոջիլ. էլ տգետ, էլ համբալ...Իրեն ուղղված վիրավորանքներն է տարածում, ավելի թունդ վիրավորելով մարդկանց, հետն էլ սպառնալով ու հոխորտալով, թե առաջ ընտանեկան միջավայրում էինք ձեզ հայհոյում, սրանից հետո հրապարակային ենք անելու: Է, արեք` առաջ մենակ տնեցիքով գիտեիք, որ անդաստիարակ եք ու չար, հիմա ամբողջ աշխարհը կիմանա: Քիչ են ձեզ ատում, ձեզնից զզվում, հիմա ավելի շատ կատեն ու կզզվեն: Իսկ կնոջն առհասարակ մարդիկ համարում են մեր երկրի ողբերգությունների գլխավոր պատճառը:

Հետաքրքիր է, որ կարծես թե վարչապետի կողակիցը հասկանում է, որ իրենց ուղղված այդ քննադատությունը, խարազանումը սկսվել է 2020 թվից հետո` մի գրառման մեջ նշել է դա: Այսինքն, գիտի, որ 20 թվի աղետից, պատերազմից ու կորուստներից հետո են մարդիկ անհանդուրժող դարձել իրենց ընտանիքի նկատմամբ: Այո, նամուս, աբուռ ունենայիք` 2020 թվի պարտությունից հետո հրաժարական կտայիք ու կչքվեիք մարդկանց աչքից: Կզգայիք ձեր մեղքի ահռելի չափն ու պատասխանատվությունը ժողովրդի առաջ: Դուք ոչ միայն մնացիք, այլև շարունակեցիք կործանել երկիրը, օրեցօր ավելի ու ավելի լկտիանալով, մեծամտանալով, հանրությանը տգետ ու համբալ անվանելով: Ու դեռ նման պահվածքով ու լեքսիկոնով էլ պատրաստվում են նորից առաջադրվել և հանրությունից քվե խնդրել:

Արեգ Մարգարյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 2477 անգամ
Լրահոս
Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video) 58 հազար քաղաքացիներ տուժել են, որովհետև… Օրբելյանի պատկերավոր ելույթը՝ ՍԴ-ում (video) Ես ո՛չ դրա 10․000 թոշակն եմ ուզում, ո՛չ էլ ասֆալտը․ հայրենիքս եմ ուզում, հայրենիքս․ հարցում (video) Ռուսաստանից նոր ծանր պատժամիջոցներ են սպասվում․ ինչպես են խաբում ժողովրդին․ Հայկ Ֆարմանյանը՝փաստերով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am