Մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի. Իրանի առաջնորդ

Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտել Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական և տնտեսական կյանքին։ Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արաբական երկրներին առաջարկում է մի մոդել, որի դեպքում, իր իսկ խոսքով, նրանք չեն կարող 10 օր ապրել առանց Վաշինգտոնի աջակցության»,- Իրանի առաջնորդը մեկնաբանել Է Թրամփի հայտարարությունները։

«Եվ հիմա, իր գործարքներում, վարքագծում, առաջարկություններում նա պարտադրում է նույն մոդելը՝ ձգտելով այնպես անել, որ նրանք չկարողանան գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի։ Բայց ակնհայտ է, որ այս մոդելը դատապարտված է ձախողման։ Մերձավորարևելյան տարածաշրջանի ժողովուրդների կամքով Ամերիկան պետք է հեռանա, և անպայման կհեռանա»,- հավելել է նա։

Խամենեիի կարծիքով՝ «տարածաշրջանում սադրանքների, պատերազմների եւ տարաձայնությունների օջախ է մնում սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.) չարորակ, մահացու վտանգավոր ուռուցք է, որն անպայման պետք է վերացվի»։

Իրանի առաջնորդը նշել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ կարծում է, որ ունակ է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում՝ ուժի կիրառմամբ, բայց Վաշինգտոնի նման ձգտումները միշտ հանգեցրել են միայն տարածաշրջանի երկրների տառապանքներին և ապակայունացմանը:

«ԱՄՆ նախագահի՝ տարածաշրջանի երկրներ այցի ժամանակ հնչած որոշ արտահայտություններ բոլորովին արժանի չեն պատասխանի։ Դրանք այնքան ցածր են, որ ամոթ են առաջացնում ինչպես խոսողի, այնպես էլ ամերիկացի ժողովրդի համար: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ուժ կիրառել հանուն խաղաղության։ Նա ստել է»,- Խամենեիի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

«Ուժը կարելի է կիրառել հանուն խաղաղության և անվտանգության։ Այդ իսկ պատճառով մենք, չնայած թշնամիների ատելությանը, ամեն օր կամրապնդենք երկրի հզորությունը։ Բայց նրանք ուժ են օգտագործել, որպեսզի տասը տոննայանոց ռումբեր փոխանցեն իսրայելական ռեժիմին, որպեսզի վերջինս դրանք նետի Գազայի երեխաների գլխին, հիվանդանոցների, խաղաղ բնակիչների տների վրա՝ Լիբանանում եւ ամենուր, որտեղ կարող էր»,- հավելել Է Իսլամական Հանրապետության առաջնորդը:

դիտվել է 1146 անգամ
Լրահոս
Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ Ռուբիոյի ՀՀ այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին Եթե փորձեն հաղթանակը տանեն մեզանից, ուրեմն ստանալու են հեղափոխություն․ Ռոբերտ Քոչարյան (video) Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ․ մանրամասնում է Տեր Վրթանես քհն․ Բաղալյանը Արա՛, բա ասում ես՝ Պուտինի հետ 200 անգամ խոսել ես, դու մեխի գլու՞խ ես․ Սաղաթելյանը՝ Փաշինյանին (video) Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է Դու ոչ մեկին պետք չես, գիտե՞ս՝ քեզ ուր ենք ուղարկելու․ Ռոբերտ Քոչարյանը Սիսիանից՝ Փաշինյանի մասին (video) Աշոտյանը հիշեցնում է Այ կոնֆլիկտածին, դու ու՞մ ես սպառնում․․․ բերում ես՝ մեզ սպա*են․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Իրենք իրենց ձեռք են առնում (video) Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում․ Շոյգու Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով․ ԿԲ-ն զգուշացնում է Ծեծկռտուք՝ Երևանում․ հնդիկները վիճաբանել են իրար հետ, ծեծի ենթարկել, դանակով վնասվածքներ պատճառել Այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության․ Ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ եմ․ Արեգնազ Մանուկյան Նեթանյահուն հnսպիտալացվել է Վիճաբանություն՝ Երևանում․ ոստիկանություն է տեղափոխվել 5 քաղաքացի Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Նիկո՛լ, ժամանակդ լրացել է․ դե սպասիր․ Աղվան Վարդանյան (video) Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am